Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, թե Հայաստանի իրավիճակը վերահսկվում է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կողմից։ ՀՀ նոր պաշտպանության նախարարն էլ այնտեղից է նշանակվել, ինչի վկայությունը, Գուլուզադեի կարծիքով, Ռուսաստանից նախարարին հապշտապ 4 ինքնաթիռ ուղարկելն էր՝ իբրեւ ժեստ։
Գուլուզադեն Լյուքսեմբուրգում հանդիպել է նաեւ նախագահ Քոչարյանի հետ եւ մեր երկրի ղեկավարից տպավորություն ստացել, որ նա միանգամայն բարեհամբույր եւ ոչ ագրեսիվ ջենթլմեն է։
ԽԱՉԱԿՐԱՑ ՊԱՏԵՐԱԶՄ
Կարդացեք նաև
Վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի պատասխանատու Օուեյս Սաադաթի հետ հանդիպման ընթացքում խոսվել է կաշառակերության մասին։ Վարչապետը խոստացել է խաչակրաց պատերազմ սկսել կաշառակերության դեմ։
Կարդացեք նաեւ էջ 6։
ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ
Սահմանադրական դատարանի հունիսի 21-ի վճռից հետո, որով չեղյալ հայտարարվեցին թիվ 63 ընտրատարածքի ընտրության արդյունքները, Գյումրիում տեղի են ունենում ցույցեր ու հանրահավաքներ։ Հնարավոր է նույնիսկ երկաթուղայինների գործադուլ։ Ավելի մանրամասն՝ «Առավոտի» հաջորդ համարում։
ՕՐԻՆԱՑ ԱՐԹՈՒՐ-2
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության վարչության պետ Արթուր Շահնազարյանը դիմում-զեկուցագիր է ներկայացրել նախարար Ռոլանդ Շառոյանին, ուր արտահայտել է իր անհանգստությունը մշակույթի նախարարության գործունեության մասին։
Կարդացեք նաեւ էջ 4։