Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Бурнаш шагает впереди

Հունիս 25,1999 00:00
Ashot agababyan

Չսպասելով տեղական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկին, «Հրազդան» տոնավաճառի տնօրեն, երկրապահ Աշոտ Աղաբաբյանը (հայտնի է Բուռնաշ մականունով) ստեղծել է Աջափնյակի թաղապետի իր նախընտրական շտաբը։ «Առավոտն» էլ, չսպասելով ընտրությունների ավարտին, շնորհավորում է թաղապետ Բուռնաշին, քանզի վստահ է, որ փողը, երկրապահ լինելու հանգամանքը եւ 95, 96, 98 թթ. ընտրությունների թափանցիկությունն ապահովելու հարուստ փորձն արդեն ապահովել են պրն Աղաբաբյանի հաղթանակը։

ԱՄՌԱՆՆ ԷԼ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ

azgayin joxov

Ազգային ժողովի այս գումարման պատգամավորները, հավանաբար, նախանձով են նայում նախորդ խորհրդարանի իրենց գործընկերներին։ Վերջիններս 1995 թ. ամռանը, ընտրվեցին-չընտրվեցին, անմիջապես արձակուրդ գնացին։ Իսկ «խեղճ» պրոֆեսիոնալները ստիպված են իրենց զրկել ծովափնյա հաճույքներից եւ էս շոգին-կրակին աշխատել հանուն պետության օրինաստեղծ դաշտի կատարելության։ Ինչպես տեղեկացրին ԱԺ լրատվական ծառայությունից՝ կանոնակարգի համաձայն, ամռանը նիստեր չեն գումարվի, սակայն պատգամավորները կաշխատեն մշտական հանձնաժողովներում։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930