Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-Ն ՉԻ՞ ԳԱ ՂԱՐԱԲԱՂ

Հունիս 25,1999 00:00
solana

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան հայտարարել է, թե իրենց կազմակերպությունը ղարաբաղյան հակամարտության գոտում որեւէ ռազմակայան տեղակայելու մտադրություն ամենեւին էլ չունի։ «Որովհետեւ,- շարունակել է Սոլանան,- մենք ուղղակիորեն ներքաշված չենք այդ հակամարտության մեջ»։

ԱԶԱՏԱՄԱՐՏ

yelcin

Օրերս ռուսական մամուլի կոնգրեսի շրջանակներում ՌԴ նախագահ Բորիս Ելցինը պարգեւատրեց «Նովոյե ռուսկոյե սլովո», «Ռուսկայա միսլ» եւ «Բակինսկի ռաբոչի» թերթերին։ Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ արժանիքների համար է պարգեւատրվել ադրբեջանական հայատյաց թերթը։ Հիմի է՞լ լռենք, թե՞ վերջապես իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն «Գոլոս Արմենիին» եւ «Ռեսպուբլիկա Արմենիան»։

ՇԱՏ ՉՀԱՄԱՐՎԻ

Aram manukyan

Արամ Մանուկյանն էլ պաշտոն ստացավ։ Ճիշտ է, ստացածը նախարարական աթոռ չէ, այլ՝ Կենտրոն համայնքի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության բաժնի վարիչինը։ Կենտրոնի համայնքապետ Արարատ Զուրաբյանն իր կուսակցական ընկերոջը «գետնին չթողեց»։ Ագռավություն չանենք ու հուսանք, որ նրա պաշտոնավարության ժամկետը համայնապետ ընկերոջ պաշտոնավարության ենթադրելի ավարտով չի ընդհատվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930