Երեկ «Առավոտ» զանգահարեց կապի նախկին նախարար Գրիգոր Պողպատյանը եւ հայտնեց հետեւյալը. «Եթե Արշակ Սադոյանը երկու օրվա ընթացքում հրապարակայնորեն ներողություն չխնդրի իր զառանցանք-զրպարտությունների համար՝ կապված «ԱրմենՏելի» գործարքի հետ, «Պողպատյան եւ Քոմփանի»-ի կողմից 77 միլիոն դոլարի հափշտակության մասին, ապա կհրավիրվի դատարան՝ պատասխան տալու։ Իրավիճակը կարող է փոխել նաեւ Ա. Սադոյանին տրված նրա հոգեկան անբավարար առողջական վիճակը հաստատող բժշկական փաստաթուղթը»։
ԸՆՏՐՎԵՑ ՎԱԼՏԵՐ ՇՎԻՄԵՐԸ
«Առավոտին» Ստրասբուրգից հասած տեղեկության համաձայն, երեկ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար է ընտրվել 57-ամյա ավստրիացի իրավաբան Վալտեր Շվիմերը։ Իր մրցակիցներ՝ բրիտանացի Թերի Դեւիսին եւ լեհուհի Հաննա Սուխոցկային նա շրջանցել է երկու ձայնով։ Պրն Շվիմերն իր պաշտոնը կստանձնի 5 տարով՝ սեպտեմբերի 1-ից։
Կարդացեք նաև
ՇԱՀԵՑ ԲԼՈԿՈՎ
Ըստ «Առավոտ» հասած լուրերի, «Միկա-Արմենիային» ցորենի պաշարները վաճառելուց ընդամենը մեկ ամիս անց համաշխարհային շուկայում բարձրացել է ցորենի գինը։
ԿԱՊԻԿԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԵՐԵԽԱՅԻ ՎՐԱ
Թիվ 3 մանկական հիվանդանոց է երեկ փոխադրվել Արարատյան զանգվածում բնակվող 1,5 տարեկան մի երեխա, որին լուրջ վնասվածքներ է հասցրել նրա վրա հարձակված կապիկը։