«Օրագրի» վերաբերյալ մի լավ լուր կա, որ երեկ վերադարձվեցին այն համակարգիչները, որոնցով իրականացվում էր թերթի հրատարակությունը եւ երկու վատ լուր, որ դատախազությունը գործ է հարուցել Արտաշես Գեղամյանի կնոջն առնչվող հրապարակման առնչությամբ ու նաեւ պատգամավորության ձախողակ թեկնածու Նորիկ Այվազյանն է փորձում ընտրարշավում իր տանուլ տված փողերը թերթի միջոցով վերականգնել։
Վերջինիս հայցի մասին կարդացեք 2-րդ էջում։
ՆԱԶԱՐՅԱՆԻ ՍԽԱԼԸ
Կարդացեք նաև
ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանը պատմեց, թե դատախազ աշխատած ժամանակ չէր կարողանում իրենց կրպակից թերթ գնել։ «Սրիկա ես,- ասում էին,- դու նստացրել ես «Ղարաբաղ» կոմիտեին»։ Մեկ տարի հետո Նազարյանն էլի չէր կարողանում նույն կրպակից թերթ գնել։ «Դու սրիկա ես,- ասում էին,- ինչո՞ւ այդ թալանչիներին բաց թողեցիր»։
Պրն Նազարյանի հետ հարցազրույցը կարդացեք 3-րդ էջում։
ՉԵՄՊԻՈՆԸ՝ ԽՈՍՆԱԿԻՆ
Հունիսի 23-ին Ազգային ժողով այցելեց աշխարհահռչակ ծանրամարտիկ, Աշխարհի, Եվրոպայի բազմակի եւ Օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանը եւ հանդիպեց խորհրդարանի նոր խոսնակ Կարեն Դեմիրճյանին։ Նրան ուղեկցում էր Երվանդ Քոչարի զավակը՝ Ռուբեն Քոչարը, որը եւս բնակվում է Ամերիկայում։
«ԲԱՐԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՇԱՐՔԻՑ
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, կառավարությունը մտադիր է ջեռուցման սակագները երեք անգամ պակասեցնել։ Էլեկտրաէներգիայի սակագներն էլ պիտի փորձեն 60%-ով պակասեցնել։ Մտադրություն կա նաեւ գազաջեռուցման անցնելու վերաբերյալ։