Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունիս 23,1999 00:00
Vazgen sargsyan

Վազգեն Սարգսյանն այժմ երթեւեկում է ոչ նախկին վարչապետի սպիտակ «Ջիփ»-ով, ոչ էլ պաշտպանության նախարար եղած ժամանակվա իր կանաչ «Ջիփ»-ով, այլ մի բաց գույնի «31»-ով։ Ի դեպ, Կարեն Դեմիրճյանն էլ Խոսրով Հարությունյանի ժամանակ ձեռք բերված ԱԺ նախագահի «Ֆորդից» հրաժարվել եւ «24»-ով է երթեւեկում։ ԱԺ-ում այս առնչությամբ կատակեցին. «Թե տեղական մեքենա էր ուզում՝ պիտի «Երազ» նստեր»։

ՎԱՏ ԼՈՒՐ

Vahan Hovhannisyan

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի՝ «Պապլավոկում» կրակելու մասին լուրը հրապարակելիս «Առավոտն» ուներ երկու ականատեսների վկայություն։ Հրապարակումից հետո մեզ հայտնի դարձան այլ մարդկանց անուններ եւս, որոնք այդ պահին սրճարանում են եղել։ Սակայն ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը մեզ չէր դիմել, այլ դարձյալ քրեորեն հետապնդելի այդ արարքի հերոսին՝ Վահան Հովհաննիսյանին, որն էլ նրան հավաստիացրել էր, թե «Առավոտի» լուրը սուտ է, քանի որ ինքն այդ ժամանակ հիվանդանոցում է եղել։ Եթե երբեմնի մաքուր ձեռքերի տերն այսչափ միամիտ է, որ հավատացել էր նման պատճառաբանությունների եւ այդ մասին չհապաղեց «Ա1+»-ով հայտարարել, գուցե արժե՞ պրն Խաչատրյանի կողմից ի սկզբանե մեղավորության կանխավարկած վայելող Վանո Սիրադեղյանին խորհուրդ տալ, որ նա էլ մի քիչ գումար ծախսելով «բյուլետեն» հանի նախորդ տարիների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930