Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Հունիս 23,1999 00:00
Edvard Sandoyan

Ըստ ամենայնի, Էդվարդ Սանդոյանը կվերադառնա այնտեղ, որտեղից եկել էր՝ Կենտրոնական բանկ, այս անգամ որպես փոխնախագահ։ Երեւանի քաղաքապետի ամենահավանական թեկնածուն Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանն է։

ԵՐԿԱԹՅԱ «ԼԵԴԻ»

badeyan

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է դարձել «Եվրոստան-Ույուտով» հայտնի դարձած Մանվել Բադեյանը։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը Վիկտոր Դալլաքյանն է։ Բայց ամենաշատը բերել է Վահան Հովհաննիսյանի բախտը, քանի որ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հանձնաժողովում իր տեղակալը Հակոբ Հակոբյանն է («Լեդի» Հակոբ)։

ՀՆԳԱՄՅԱԿԸ՝ ՉՈՐՍ ՏԱՐՈՒՄ

Մեր խմբագրություն զանգահարեց մի խա

harkerնութպան եւ տեղեկացրեց, որ հարկային մուտքեր ապահովելու նպատակով տեսուչները կրկին պարտադրում են վաղօրոք մուծել պետական հարկերն ու տուրքերը։ Նա պնդում էր, որ հաստատագրված վճար մուծող կրպակատերերին ստիպում են վճարել առաջիկա 20 ամսվա վարձը։ Վերջին անգամ նման գործելակերպ կիրառվել էր 2 տարի առաջ, երբ անհրաժեշտ էր կատարել կիսամյա բյուջեն։

ՆՈՐ ԳՈՐԾ՝ ՀԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ

manushuk petrosyan

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանը հիմնել է շինարարական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման մի ընկերություն՝ «Սպեկտրում» անունով։ Հիմքում դրված են հիմնադրամի գործունեության սկզբունքները։ Այնպես, որ տիկին Մանուշակի հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930