Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախպերության ֆոնդի» համար

Հունիս 22,1999 00:00

«Ախպերության ֆոնդի» համար Շարունակվեց Արմեն Տեր172Սահակյանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Դատարանը տեխնիկապես դարձյալ անպատրաստ է։ Լսելիություն գոյություն չունի, իսկ պաշտպանական կազմի աթոռի միալար ճռռոցը պարզապես նյարդեր է սղոցում։ Չկան խոսափողներ եւ, փաստորեն, շատ172շատ հարցեր մնում են առկախ… Երեկ դատարանը ամբաստանյալ Ալիկ Գրիգորյանի նախորդ նիստում արված միջնորդության կապակցությամբ ընթերցեց ՆԳ կալանավայրերի վարչության պատասխանը, ըստ որի տեղեկացվում էր, որ թիվ 5 մեկուսարանից ամբաստանյալը տեղափոխվել է այլ՝ թիվ 1 մեկուսարան, այնտեղ վերանորոգման աշխատանքներ կատարվելու պատճառով։ Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի ցուցմունքներից տեղեկացանք, որ Սուրիկը, Աշոտը եւ ինքն են նախապատրաստել Վլադիմիր Գրիգորյանի դեմ կատարված մահափորձը։ Պաշտպանի այն հարցին էլ, թե «փորձե՞լ եք զգուշացնել Գրիգորյանին մահափորձի մասին», պատասխանեց. «Աշխատել ենք այնպես անել, որ մեզ նկատեն եւ ձախողվի»։ Նույնիսկ բերեց այն օրինակը, որ իրենք հունիսին եղել են երկար «պլաշով», եւ որ ինքն էլ ձախ կողմից ավտոմատը տեղափոխել է աջ, այդպիսով «նկատել տալով», որքան էլ տարօրինակ է, կատարվելիք մահափորձի մասին… Ամբաստանյալ Ի. Սարգսյանը ժխտեց այն, որ դեպքից հետո իրենք գնացել են ստուգելու, թե նա սպանված է, թե ոչ։ Ինչ վերաբերում է Աշտարակի գործկոմի նախագահ Հովհ. Սուքիասյանի եւ նրա վարորդի սպանությանը, ամբաստանյալն ասաց, որ դեպքի մասին իմացել է, երբ Հանքավան է գնացել։ Ընդհանրապես, ամբաստանյալի գնահատմամբ բոլոր իրենց ձեռնարկներն ուղղված են եղել «ախպերության ֆոնդին» եւ որ իրականում «մաֆիա» չի ստեղծված, այլ ախպերություն։ Թեեւ հետո պիտի խոստովաներ, որ այդ խմբի անդամները վախենում էին մեկը մյուսից. «այնպիսի մթնոլորտ էր, որ ամեն մեկը կարող էր մյուսին վերացնել»։ Նա ասաց, որ դա է եղել պատճառը, որ 1992 թ. նոյեմբերից172դեկտեմբեր ամիսներին գնացել է Սիբիր, այնուհետեւ՝ Գերմանիա, 1993 թ. դեկտեմբերի 26172ին՝ Մոսկվա, վերադառնալով, 1994 թ. ապրիլին՝ «նպատակս՝ զբաղվել բիզնեսով, դուրս գալ խմբից»։ Այն հարցին, թե այդ ժամանակամիջոցում երբեւիցե հիշե՞լ են իրեն, տղաները զանգահարե՞լ են, ամբաստանյալը պատասխանեց, որ 1994172ի հունվարին իրեն զանգել է Մարզպետը եւ ասել, որ ուզում են անտառտնտեսության տնօրեն դնել… (երբ եկել է Հայաստան, անտառտնտեսության տնօրենն արդեն Մարզպետն էր)։ Այս՝ ամբաստանյալը ժխտեց, որ ինքը ավազակային հարձակման մասնակից է եղել։ Սակայն… նշեց, որ փախել է Քելբաջար, առաջինը՝ թաքնվելու, ապա… հայրենիքի համար կռվելու համար։ Մեղադրողի այն հարցին էլ, թե ձեր ջոկատը մասնակցե՞լ է մարտական գործողությունների, ամբաստանյալ Ի. Սարգսյանը բացասական պատասխան տվեց։ Այս ամբաստանյալը եղել է ՆԳ համակարգի աշխատակից եւ մեղադրողի հարցին, թե «Ի՞նչ եք արել ՆԳ համակարգում», պատասխանեց. – Ոչ մի բան։ Հնչում էին, որքան էլ անհասկանալի էր, այս կարգի հարց172ձեւակերպումներ. – Դուք ավազակային հարձակում չե՞ք կատարել։ Տրամաբանական են նման կարգի հարցերի պատասխանները։ Ամբաստանյալ Արմեն Տեր172Սահակյանի պաշտպան Սաֆար Խաչատրյանի հարցից՝ «Դուք դիմակավորվա՞ծ եք եղել» տեղեկացանք, որ՝ ոչ… Հաջորդ ցուցմունք տվողը՝ Ավագ Դավթյանն էր, որն իր մեղադրական եզրակացությունը որակեց «քննիչների ճարտար աշխատանք»։ Նա ժխտեց, որ ինքը մասնակցել է ռուսական զորամասի ավտոմեքենայի հափշտակությանը, Վլադիմիր Գրիգորյանի մահափորձի մասին հեռուստատեսությունից է տեղեկացել։ Ինչ վերաբերում է Համբարձում Ղանդիլյանի սպանությանը, ասաց, որ Արմենն ասել է՝ «Գործ կա անելու։ Ես արդեն պատկերացնում էի, թե ինչ է»։ Ու հրաժարվել է։ Դատավորը խախտելով առաջինը հարց չտալու «կարգը», հարցրեց. – Այդ դեպքում ինչո՞ւ եք կանգնած (նկատի ունի՝ ճաղերի ետեւում 172 Ռ. Մ.)։ – Հարցրեք քննիչներին… Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել