Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ ՉՈՒՆԻ ՈՐԴԻ… … ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Հունիս 22,1999 00:00

Մեր 8-րդ կառավարության գրեթե բոլոր անդամների պաշտոնական կենսագրությունները նույն կերպ են ավարտվում՝ ամուսնացած է եւ ունի 2 կամ 3 երեխա։ Բացառությունը Գագիկ Շահբազյանն է, որն ունի միայն մեկ զավակ, եւ Ռազմիկ Մարտիրոսյանն ու Լեոնարդ Պետրոսյանը, որոնցից յուրաքանչյուրը 4 երեխա ունի։

Պաշտոնական կենսագրության այդ ավանդական վերջին տողը միայն մի դեպքում պահպանված չէ՝ վերոհիշյալ «գրեթե»-ն վերաբերում է զուտ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին, որը չնայած բարետես է ու նաեւ զուսպ ու կիրթ մարդու տպավորություն է թողնում, այնուամենայնիվ, կողակից չունի։ Պատճառները փորձեցինք իրենից պարզել։ Պատասխանում էր անընդհատ ծիծաղելով։

– Գուցե ինչ-որ որոշո՞ւմ կա, որ Հայաստանի պաշտպանության նախարարն անպայման պիտի ամուսնացած չլինի. Վազգեն Սարգսյանը՝ մեկ, դուք՝ երկու…

– Պետական նման որոշում չկա։

– Իսկ, այնուամենայնիվ, ինչո՞ւ ամուսնացած չեք։

– Սա իմ անձնական խնդիրն է։ Գործերը շատ են՝ վերջացնենք, կամուսնանամ։

– Մամուլն արդեն ձեզ հանրապետության երկրորդ լավագույն փեսացու է անվանում։

– Չգիտեմ, չեմ լսել։ Բայց դուք ուզում եք պաշտպանության հզոր նախարա՞ր ունենալ, թե՞ մի… հզոր ընտանիք։

– Երկուսն էլ վատ չէր լինի։

– Իհարկե, բայց գոնե մի մարդու երեւի արժե թույլ տալ, որ նա առայժմ միայն պաշտպանության գործերով զբաղվի։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930