Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խորհրդարանն առանց Թռչունիչի եւ հակառակը

Հունիս 22,1999 00:00
Trchunich

Հարցազրույց նախկին պատգամավոր, կոմունիստ Խորեն Թռչունիչ Սարգսյանի հետ

– Պարոն Սարգսյան, ընտրություններից բավականին ժամանակ է անցել։ Թեեւ հին դարմանը քամուն տալը ճիշտ չէ, բայց ձեր տեղամասը՝ Երեւանի թիվ 2-ը ինչ-որ չափով ավելի էր ուշադրության կենտրոնում։

– Որտեղ որ խոսվում է արդար ընտրությունների մասին, այնտեղ իրական արդարություն չի կարող լինել։ Դուք հիշում եք, երբ ՀՀ նախագահը թեկնածուներին հրավիրել էր իր մոտ, հարցրեց, թե խախտումների ի՞նչ ձեւեր կան, որ կարելի է դրանց դեմն առնել։ Դա պատահական հարց չէր, եւ ես նրան պարզ ու անկեղծ ասացի. գիտե՞ք ինչ կա, Հայաստանի կոմկուսը առանձնապես խարդախության ձեւերը չգիտի, խարդախության ձեւերը դուք ավելի լավ գիտեք, դուք դա արել եք, դուք գիտեք։ Եվ պատահական չէր, որ կատարվեց ցուցակների այս այլանդակ ձեւավորումը։ Լոկ մեկ մարդ, եթե ասում էր իր ձայնը տալու է ոչ «Միասնությանը», նա արդեն ցուցակից դուրս էր մնում։ Մեր շենքը համարյա դուրս էր թողնված, բացի իմ կնոջից ու երեխաներիցս։ Իմ տարածքում 5-6 շենք առհասարակ չկային ցուցակում։ Սրա համար ոչ ոք չի ուզում պատասխան տալ, համարում են, որ սխալմունք էր, բայց՝ դիտավորություն էր։ Իսկ մեր ընտրատարածքում 11 թեկնածու էր առաջադրված, սկզբում 2-3-ին գիտեի, հետո շփվեցի բոլորի հետ (…) Ընտրությունները ցույց տվեցին, որ պետք է անցնի այն մարդը, որը օրենսդիր աշխատանքի փորձ ունի, այլ ոչ թե նա, ով գումար ունի։ Իսկ մեզ մոտ գումար ունեցողների թիվը շատ էր։ Անկեղծ ասած, էսօրվա անցած թեկնածուն՝ Հարություն Փամբուկյանը, եղածների մեջ մի քիչ ավելի էր հարմար։ Ես հենց առաջին օրն ասացի՝ ով մեզանից անցնի, մյուսները պարտավոր են նրա ձեռքը սեղմել։

– Դուք սեղմե՞լ եք Հարություն Փամբուկյանի ձեռքը։

– Անպայման, ես պարտավոր էի, ես իմ խոսքը կատարել եմ։

– Այսօրվա խորհրդարանը ձեր կարծիքով ինչպիսի՞ն է։

– Պետք է թողնենք, որ այս պառլամենտը մի քիչ գործի։ Չեմ ուզում վատ ձեւով գուշակում կատարեմ, որովհետեւ էս անտեր գուշակությունը իրականություն է դառնում։ Հավատացեք, ես ուզում եմ, որ լավ լինի, բայց ցավոք, չի լինի։ Այս պառլամենտը կոչվում է Դեմիրճյանի պառլամենտ։ Ժողովուրդը Դեմիրճյանին ձայն տվեց, որովհետեւ Դեմիրճյանի ժամանակ ապրել էր։ Բայց ժողովուրդը պետք է իմանար, որ հասարակարգով էր ապրում ոչ թե Դեմիրճյանով։ Եթե չկա այդ հասարակարգը, կա Դեմիրճյան, դա ստացվում է, որ էս մոխրամանը ոնց ուզում ես օգտագործի, թեկուզ որպես ջահ։ Նա արդեն իր տեղը կորցրել է։ Իսկ կառավարության լավ կամ վատ լինելը կախված է աշխատանք ստեղծելուց։ Այսօրվա մեր կառավարությունը ի վիճակի՞ է իր վրայից գցել ՀԲ-ի ճնշումները եւ գործարան աշխատեցնել։ Սա թիվ մեկ հարցն է։ Եթե գործարանը աշխատեց, կգոյատեւի ժողովուրդը, կլինի ուժեղ։

– Իսկ ձեր կարծիքով, այսօրվա կառավարությունը ի վիճակի՞ է թոթափել լուծը եւ աշխատատեղ ստեղծել։

– Մենք խոսում ենք լրիվ անկեղծ, միայն մի պայմանով, որ Վազգեն Սարգսյանը ռուսամետ քաղաքական գործիչ է։ Եթե պրեզիդենտական թեւը չխանգարի, եթե միջազգային բանկը չխանգարի, եթե մենք մի քիչ մեզ մարդ համարենք, մի անգամ ատամ ցույց տանք միջազգային բանկին, ասենք ձեր հերն էլ անիծած, հրաժարվենք էդ գումարներից, մենք կկարողանանք ոտքի կանգնել։ Եթե մենք էս մուրացկանության ձեւն անընդհատ շարունակենք, էսօրվա Հայաստանում հայ չի մնա։

Հարցազրույցը՝

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Հ. Գ. Վերջում Խորեն Թռչունիչն ավելացրեց, թե ինքը կուզեր, որ խորհրդարանի 40 տոկոսը կանայք լինեին, մանավանդ այս խորհրդարանում. «Կնոջ ներկայությունը դրական է, նախ՝ զսպաշապիկ է հագցնում այն տղամարդկանց, որ իրենց պահել չեն կարողանում, հետո՝ կինը ավելի ճիշտ է մտածում, քան տղամարդը, կինը մոր նման է մտածում, անկախ նրանից, թե այդ կինն ով է»։ Ասաց Թռչունիչը, իսկ ես մտածեցի՝ կարող է, այսօր ապրիլի 7-ն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930