Այլ է «հին» պատգամավորների պարագան
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Բախշյանը վիճարկեց հունիսի 19-ի «Առավոտում» հրապարակված լուրում պարունակվող պնդումը, թե Վազգեն Սարգսյանի կառավարության ծրագրի առնչությամբ խորհրդարանում մտքերի փոխանակություն չկազմակերպելով՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը խախտել է 1998-ի ապրիլին ընդունված ԱԺ համապատասխան որոշումը։
Յուրի Բախշյանը պարզաբանեց. «Երկու դեպք կա, երբ ԱԺ-ում ներկայացվում է կառավարության գործունեության ծրագիրը։ Առաջին դեպք՝ երբ ձեւավորվում է նոր խորհրդարան, ինչպես այժմ է։ Նորընտիր ԱԺ-ին կառավարության գործունեության ծրագիր ներկայացնելը խիստ կանոնակարգված է ԱԺ կանոնակարգով։ Չմեկնաբանելով այն, ասեմ, որ ծրագիրը ներկայացնելուց անմիջապես հետո դրվում է կառավարության վստահության հարցը, ֆիքսվում է ժամանակը, միացվում է ժամանակի հաշվիչը, որից հետո վարչապետին տրվում են հարցեր։ Եվ հարցուպատասխանն ավարտելուց հետո նիստն ընդհատվում է։ Երկրորդ դեպքն է, երբ ԱԺ-ն ձեւավորված է, աշխատում է արդեն 1-ին, 2-րդ եւ նույնիսկ 3-րդ տարին՝ տեղի են ունենում փոփոխություններ, ձեւավորվում է նոր կառավարություն։ Այն իր կազմավորումից 20 օրվա ընթացքում արդեն գործող ԱԺ-ին ներկայացնում է իր գործունեության ծրագիրը։ Այս դեպքը կանոնակարգված չէր։ Եվ ԱԺ-ն անցած տարի ընդունեց որոշում, որով կանոնակարգվում էր այդ հարցը։ Եվ դրա համաձայն հարցուպատասխանից հետո պիտի մտքերի փոխանակում կազմակերպվեր։
Եթե նորից, Աստված չանի, երկրորդ դեպքը լինի՝ պիտի նոր առաջնորդվենք ԱԺ-ի այդ որոշմամբ կամ էլ փոխենք այն»։
Կարդացեք նաև
Ա. Ի.