Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունիս 22,1999 00:00
Vazgen sargsyan

«Մենք ամե՛ն բան կանենք, որ երկրի կյանքում, տնտեսության եւ բարոյականության մեջ էական փոփոխություններ տեղի ունենան»,- խոստացավ Վազգեն Սարգսյանը ԱԺ հունիսի 19-ի նիստում, երբ սպասվածի պես պարզ դարձավ, որ կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծ չի ներկայացվել։ Վարչապետի խոստմանը «Միասնության» մյուս առաջնորդը՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, հավելեց. «Ինձ թվում է, որ խոսքը գործից այս հարցում բացառվա՛ծ է, որ տարբերվի՝ պետք է աշխատենք համատեղ, պետք է իմանանք, որ մեր հայրենիքի խնդիրները, մեր ժողովրդի շահն ամեն ինչից վեր է եւ ամեն ինչ անենք, որ կատարենք այն առաքելությունը, որ դրված է ներկա սերնդի, ԱԺ-ի, կառավարության եւ նախագահի վրա»։

ՎԱՏ ԼՈՒՐ

Armen Darbinyan

Լրագրողներից մեկն էկոնոմիկայի նախարար Արմեն Դարբինյանին հարցրեց, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանն այժմ գրավելու է իր տեղակալի պաշտոնը։ «Անկախ նրանից, թե որտեղ է ինքը, պրն Սանդոյանը մեր կառավարական թիմում է,- պատասխանեց պրն Դարբինյանը,- այն իմաստով, որ այնքան էլ շատ չեն պրոֆեսիոնալները, որ կարողանանք այսպես հեշտությամբ հրաժարվել։ Կարծում եմ, որ Սանդոյանն անպայման կգտնի իր տեղը»։

Որ պրն Սանդոյանը կգտնի իր տեղը, դա լավ է։ Վատն այն է, որ նախկին վարչապետը խուսափեց ժողովրդի կողմից այդքան սիրված «արհեստավարժ» բառից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930