Կիրակի օրը՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Ստրասբուրգ է մեկնել հայկական պատվիրակությունը՝ բաղկացած ԱԺ նախկին պատգամավորներից։ Եվրոպայի մայրաքաղաք են ժամանել Արմեն Մարտիրոսյանը, Գայանե Սարուխանյանը, Ֆրունզե Խառատյանը եւ պատվիրակության քարտուղար, ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ Շմավոն Շահբազյանը։
Իսկ այսօր Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովին մասնակցելու համար Թուրքիա կմեկնեն ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Մանուկյանը, Յուրի Բախշյանը, Գագիկ Թադեւոսյանը եւ Մարտին Հովհաննիսյանը։
ՍԱ «ԽԱԼՏՈՒՐԱՅԻ» ԱԺ ՉԷ
Կարդացեք նաև
«Առավոտի» թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ է հրաժարվել ԱԺ պատգամավորության մանդատից, ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանը պատասխանեց, որ շատ զբաղված է եւ համատեղել պրեզիդենտի ու պատգամավորի պարտականությունները գրեթե անհնար է։ Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր առաջադրվել, պրն Սարգսյանն ասաց, որ առաջադրվելիս կարծել է, թե կհասցնի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ նոր նախագահը Ֆադեյ Տաճատիչի հնագույն բարեկամներից է, միանգամայն ենթադրելի է, թե ինչու վերջինս չի ցանկացել «խալտուրա» անել։
ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ
ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Եղիազարյանը, ի տարբերություն բազմաթիվ պատգամավորների, անգործունեության մատնված չէ։ Նա, իբրեւ փորձագետ, աշխատում է բանկերի ասոցիացիայում։