Երեկ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում օրակարգային էր նաեւ Հայաստանում ազգային փոքրամասնությունների հարցը։ Հանձնաժողովի եզդի մասնակիցներից մեկը չդիմացավ ներքին խռովքին ու թե՝ «Ես կարող եմ գոռալ, ճչալ, որ Հայաստանում քուրդ գոյություն չունի, բոլորը եզդի են»։ Ներկաները չառարկեցին, քանի որ իրենք էլ լավ չէին պատկերացնում՝ ով՝ ով է։
Մանրամասները՝ էջ 3։
ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև
«Ես ինքս այսօր չեմ տեսնում որեւէ մեկին, որը կարողանա ինձնից լավ կատարել այդ պարտականությունները, քանի որ աշխատանքի փորձ ունեմ, եղել եմ Պետդումայի գլխավոր փորձագետ Անդրկովկասի գծով եւ իմ կապերը կնպատակամղեմ Հայաստանի շահերը պաշտպանելու խնդրին, ինչպես նաեւ Ղարաբաղի ազգային հիմնահարցի ճիշտ ընկալման համար քաղաքական շրջանակների կողմից անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն»,- ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի այս յուրօրինակ ինքնագովազդի նպատակը մեկն էր՝ նա ցանկանում է դառնալ ՌԴ-ում Հայաստանի դեսպան։
Կարդացեք նաեւ էջ 2:
ՀԱՄԱ՜ ԹԵ ԿՈՓՎԱԾ Է «ՉՈՒԳՈՒՆԸ»
Ընտրարշավում իր անտեղի վատնած գումարները հետ բերելու խիստ յուրօրինակ ձեւ է հնարել թիվ 3 ընտրատարածքում պարտված թեկնածու Նորիկ Այվազյանը (հայտնի «Չուգուն» մականունով)։ Նա հայց է ներկայացրել ընդդեմ «Օրագրի»՝ պահանջելով, որ թերթը փոխհատուցի ընտրարշավում իր ծախսած շուրջ 16,5 մլն դրամը։ Պատճառն էլ իբր այն է, որ «Օրագրի» մի փոքրիկ հրապարակումից հետո պրն Այվազյանի վստահված անձինք հեռացել են իրենից։ Մանրամասները՝ հաջորդիվ։
ՀՀՇ-Ն՝ ՄԱԿ
Հավաստի աղբյուրներից «Առավոտին» հայտնի դարձած լուրը ՀՀՇ նախագահ Վանո Սիրադեղյանը չհերքեց, որ իրենց կազմակերպությունն, իրոք, վճռել է անվանափոխվել։ Շաբաթվա վերջին հարցը քննարկման առարկա կդառնա ՀՀՇ վարչությունում։ Ըստ «Առավոտի» տեղեկատուի, ՀՀՇ-ն դառնալու է ՄԱԿ, ասել է, թե՝ Միացյալ ազատական կուսակցություն։