Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 19,1999 00:00
shinararutyun

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը առանձնահատուկ վերաբերմունք ունի շինարարության նկատմամբ։ Տնտեսական թեմաներով համարյա բոլոր հրապարակային ելույթների ընթացքում նա հպարտությամբ է նշում, որ իր վարչապետական եւ նախագահական պաշտոնավարման շրջանում զգալիորեն աճել է շինարարության ծավալը։ Հատկապես՝ բնակարանաշինության։

Ահա թե ինչպես է վերլուծված այս փաստը երեկ ԱԺ պատգամավորներին ներկայացրած «ՀՀ կառավարության գործունեության ծրագրում» (բավական հյութեղ մեջբերումը մեկնաբանության կարիք չունի). «Կապիտալ շինարարության աճը հիմնականում բնակչության կողմից բնակարանային շինարարության ակտիվացման արդյունք էր։ Հատկանշական է նաեւ, որ բնակչության բացասական խնայողությունների շուրջ 34 մլրդ դրամի (1998-ի ինը ամիսների տվյալներով) պայմաններում բնակչության մի մասին հաջողվել է իրականացնել շուրջ 33 մլրդ դրամի բնակարանային շինարարություն եւ կուտակել 2,3 մլրդ դրամի խնայողություններ, ինչը վկայում է բնակչության եկամուտների բեւեռացման խորացման մասին»։ Իսկ ինչի՞ մասին է վկայում։

Նույն հարցի մասին պաշտոնական տեսակետների բեւեռացման խորացումը։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930