Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ նոր կառավարությունը

Հունիս 19,1999 00:00
hav

Ստանձնելով ճգնաժամային իրավիճակում կառավարության ղեկը, երեւանյան 26 սամուրայները գիտեն, թե ինչի են գնում: Մեկ-մեկուկես տարում նրանցից շատերն էլ ավելի կբարելավեն իրենց նյութական կացությունը, նույն ժամանակահատվածում, զուտ օբյեկտիվ պատճառներով, իրենց կամքից անկախ, էլ ավելի կվատթարանա սոցիալ-տնտեսական վիճակը, որից հետո այդ կառավարությանն էլ կասեն. «Տեսնո՞ւմ եք, տղաներ, ձեզ մոտ էլ ոչինչ չստացվեց»: Ենթադրում եմ, որ հաջորդ «պատասխանատվություն վերցնողը» պետք է պարզապես այլմոլորակային լինի:

ԱԺՄ-ականները

ajm

Հայտարարությունների մակարդակով դժգոհ լինելով խորհրդարանական վերջին ընտրությունների ընթացքից ու արդյունքներից, նախկին արմատական ընդդիմադիրները ոչ միայն չտապալեցին Ազգային ժողովի ցանկապատը, այլեւ շատ գեղեցիկ, կոկիկ հագնված ներս մտան այդ ցանկապատից՝ դրանից առաջ եւ հետո «բանակցությունների» մեջ մտնելով իշխանության հետ: «Ոչ պատասխանատվություն, ոչ քննադատություն» դիրքն, անշուշտ, կապահովի ԱԺՄ-ականներին չորս տարվա հանգիստ կյանք: Բայց քաղաքական առումով դա ինքնասպանություն է. այդ ընթացքում ԱԺՄ-ի վարկանիշը աստիճանաբար կհավասարվի հնչակների ռեյթինգին:

Վիկտոր Դալլաքյանը

Viktor dallaqyan

Հարցրեք ԱԺ ընտրված եւ ընտրվելիք 131 պատգամավորներին, թե ինչպես են իրենք ընտրվել, եւ 131-ն էլ միաձայն կասի, որ ճերմակ է՝ ալպիական ձյան նման: Ի՞նչ փող խաղացնել, ի՞նչ տեղական իշխանություններին, հանձնաժողովների անդամներին եւ ընտրողներին կաշառել, ի՞նչ տեղական «պուզատիներ», ի՞նչ Ճաճոյանց Էդո, ի՞նչ բանակ: Ժողովուրդը, ժողովուդը եւ միայն ժողովուրդը՝ իր անհուն սիրով եւ անսահման վստահությամբ Ազգային ժողով է բերել իր ընտրյալներին: Նույնն է Վիկտոր Դալլաքյանի դեպքում, որը վարձահատույց եղավ Մատրոսովի պես ընտրական անհեթեթ օրենսգիրքը կրծքով պաշտպանելու համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930