Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունիս 19,1999 00:00
Serj Sargsyan

Ամիսներ առաջ ՆԳ եւ ԱԱ նախարարության տարանջատման կողմնակիցների մասին Սերժ Սարգսյանն ասում էր, թե այդ համակարգի մասին նրանց գիտելիքները սահմանափակվում են այնքանով, որ մի երկու անգամ անցել են Նալբանդյան փողոցով եւ իրենց թաղայինին էլ ձեռքով են բարեւել։ «Առավոտի» այս հիշեցմանն ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասաց. «Այո, այդպիսի բան կար։ Ես այն ժամանակ նկատի ունեի կոնկրետ մարդկանց, մի՞թե ձեզ համար հասկանալի չէ, թե ում մասին էր խոսքը»։ Այսինքն, իր այդ գնահատականները չե՞ն տարածվում տարանջատումն ի վերջո իրականացրածների վրա, հետաքրքրվեց «Առավոտը»։ «Ոչ, իհարկե»,- ասաց Սերժ Սարգսյանը եւ հայտնեց, որ նախարարությունների բաժանման մասին այլեւս որեւէ բառ չի ասելու։

ՎԱՏ ԼՈՒՐ

Armen Darbinyan

«Առավոտը» փորձեց պարզել Արմեն Դարբինյանի դիրքորոշումն այն փաստի նկատմամբ, որ նոր կառավարության ծրագրի զգալի մասն իր ղեկավարած կառավարության քննադատությունն է։ Պրն Դարբինյանը ոչ մի կերպ չհամաձայնեց մեր այս դիտողությանը։ Հետո վերջապես ասաց, թե ինքը հավանություն է տվել կառավարության գործունեության ծրագրին. «Իհարկե, ես կողմնակից եմ եւ միանշանակ ընդունում եմ այն որպես կառավարության անդամ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930