Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐ ԿԱՑ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ

Հունիս 19,1999 00:00
Artur Bagdasaryan

«Առավոտում» տպագրվել էր, որ Թամանյան 9 եւ 11 հասցեներում օբյեկտ եք կառուցում, որը խիստ անհանգստացնում է շենքի բնակիչներին։ «Օրինաց երկրում» այդպես է լինելու» հարցին, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Ես, ինքս եմ վրդովված այդ փաստով։ Այդ մարդիկ ինձ էին դիմել իբրեւ պատգամավոր, որ ես էլ չունեմ, նույնիսկ իմ որեւէ ընկերը չունի։ Կարծում եմ, որ նյութի տպագրումից հետո իրական տերերը ի վերջո ի հայտ կգան»։

Արթուր Բաղդասարյանի հետ հարցազրույցը 4-րդ էջում։

ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ՊԱՀՈՒՄ Է «ՋԻՊԸ»

Armen Darbinyan

Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը չի ցանկանում հրաժարվել վարչապետական շքեղություններից։ Նա ցանկանում է, որ շարունակեն իրեն եւ իր կնոջը սպասարկել մինչ վերջերս իրենց տրամադրության տակ եղած ավտոմեքենաները։ Արմեն Դարբինյանը չի ցանկանում հրաժարվել թիկնազորից եւս, ինչպես նաեւ կառավարական ամառանոցում ապրելու հաճույքից։ Դա այն պայմաններում, երբ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը շարունակում է ապրել Բաղրամյան պողոտայի իր հարկաբաժնում։

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Azgayin joxov

«Շամիրամի» սենյակը տրամադրվել է ՀԺԿ անդամներ Դավիթ Հովհաննեսին եւ Սերգեյ Իսրայելյանին, իսկ դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հակոբյանի աշխատասենյակն ԱԺ-ում դրվել է ԱԺՄ-ի տրամադրության տակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930