Երեկ կոպտորեն ոտնահարվեց անցած տարվա ապրիլին խորհրդարանի ընդունած որոշումը «Կառավարության գործունեության ծրագիրն Ազգային ժողովի նիստում ներկայացնելու ու քննարկելու կարգի մասին»։ Ըստ այդ որոշման 3-րդ կետի՝ «Ծրագիրը ներկայացնելուց եւ վստահության հարցը դնելուց հետո կանոնակարգով սահմանված կարգով վարչապետին տրվում են հարցեր եւ կազմակերպվում է մտքերի փոխանակություն»։ Մինչդեռ Վազգեն Սարգսյանին ուղղված մի քանի հարցերից հետո ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն ընդհատեց նիստը, առանց իսկ հետաքրքրվելու, թե արդյոք պատգամավորներն ու խմբակցությունները ելույթ ունենալու ցանկություն ունե՞ն։ Ի դեպ, որեւէ մեկը չբողոքեց էլ։
Կարդացեք նաեւ էջ 4:
ԿՐԱԿԵՄ ՎԱՀԱՆԸ ՍԱՍՏԻԿ ԶԱՅՐԱՑԱՎ
Կարդացեք նաև
Հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը «Պապլավոկ» սրճարանում, ականատեսների վկայությամբ՝ խիստ հարբած վիճակում ատրճանակից օդ է կրակել։ Հավանաբար, այսպես է մտադիր իրականացնել իր առաքելությունը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահը։
ԽԻՍՏ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
«Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչու ԱԺՄ-ն որեւէ կերպ չընդդիմախոսեց կառավարության գործունեության ծրագիրը, ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանը պատկերավոր համեմատություն արեց. «Եթե քեզ «բարի լույս» են ասում, չպիտի ջղայնանաս ու կատաղես, թե «ինչո՞ւ «բարի լույս» ասաց»։ Ընդհանրապես արժե սպասել մինչեւ լույսը բացվի, որ տեսնես՝ բարի՞ էր, թե՞ ոչ, դրանից հետո նոր ըստ էության խոսել։ Մենք միշտ այդպես ենք վարվել։ Ուղղակի պիտակ են կպցրել, որ եթե ընդդիմություն ես՝ պիտի ամեն խոսքին հակադրվես»։
Դավիթ Վարդանյանի հետ հարցազրույցը՝ 2-րդ էջում։
ՄԵՐ «ԿՈԿԱ-ԿՈԼԱՆ» ԱՆՎՆԱՍ Է
Պատկան մարմիններն «Առավոտին» տեղեկացրին, որ «Կոկա-Կոլա Բոթլերս Արմենիայի» արտադրանքը կարելի է հանգիստ օգտագործել, քանի որ նախ բոլոր դեպքերը տեղայնացվել են Բելգիայում ու նաեւ Ֆրանսիայում ու Լյուքսեմբուրգում։ Եվ ապա, դրանք վերաբերում են ոչ թե շշերով, այլ թիթեղապատ տարաներով «Կոկա-Կոլաներին»։
Առավել մանրամասն՝ 5-րդ էջում։