Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքական տեսականու եւ հայ տեսակի մասին

Հունիս 18,1999 00:00
turqakan apranq

Հայ-թուրքական հարաբերությունները որակական առումով փոփոխություններ են կրում հատկապես տնտեսական դաշտում։ Հայկական շուկան բերնեբերան լցված է ոչ միայն թուրքական աման-չամաններով, այլ հիմնականում՝ սննդամթերքով՝ անուշեղեն, ոգելից եւ ոչ ոգելից խմիչքներ (Սկյուտարը հիշեցնող)։

Ավելորդ չէ նշել, որ մեր շուկան ողողված է նաեւ թուրքական գրենական պիտույքներով, մենաշնորհային տետրակներով, որոնց թե գինն է մատչելի, թե որակն է, ինչ խոսք, բարձր։ Մեսրոպյան տառերն ավելի դյուրին են գրվում ամպի սպիտակությունն ու փայլն ունեցող, քան՝ դեղնագորշ-անհրապույր տեղական արտադրության տետրակների մեջ։

Հայտնի է, որ ամեն մի ապրանք նախ սեփական պետության գովազդն է ապահովում հարեւան պետություններում։ Ոչինչ ասել չես կարող. շուկան իրենն է թելադրում եւ պահանջում։ Մինչեւ վերջերս թուրքական տետրակներին գլխավորապես հանրահայտ ֆիլմերի դերասան-դերասանուհիներն էին, մանկական հեքիաթների հերոսները։ Բայց ահա օրերս Թուրքիայից ներմուծված Օքյուլ դեֆթերիների «պարտիան» գլխավորապես Արարատի եւ Վանա լճի պատկերներով է։ Շուկան՝ այսինքն մենք, դա՛ էր ուզում։ Եվ թուրք գործարարը կամ հայ միջնորդը դա լավ է հասկանում։ Եվ հասկանալով էլ բերում է այն, ինչ պահանջարկ ունի։ Առ եւ տուրի տարրական կանոնն է սա։ Ոչինչ, որ մեր երեխաները երկուշաբթիի փոխարեն կկարդան՝ Pazartesi, երեքշաբթին կիմանան, որ Sali-ն է, կամ կիրակին՝ Pazaz-ը։ Կամ բազմապատկման աղյուսակը կգտնեն Cazpim Tablosu-ի տակ։

Իմ սերնդակիցները եւ ապա մեր երեխաները այդպես էլ չտեսան, չունեցան այնպիսի տետրակներ, որոնց վրա պատկերված լինեին մեր ազգային-պետական խորհրդանիշները, մեր հերոսների, մեր պետական-ազգային գործիչների, մեր ստեղծած արժեքների պատկերները։ Դաստիարակություն կլիներ։ Ինչ արած։ Նաեւ ինքնության հայց։

Ոչ մասնավոր հրատարակչությունները, ոչ պետականները չձեռնարկեցին դա։ Եվ որովհետեւ թուրքական տեսականու կողքին մեր տեսակը չճշտեցինք, եւ որովհետեւ մենք մեր խորհրդանիշներին եւ արժեքներին վերադառնում էինք այն ժամանակ, երբ սեզոնային ընտրություններ էին լինում եւ մեր տռզած դեմքերի կողքին պակասում էր մի խեղճ Եռագույն եւ մի պուճուր Արարատ։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930