Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունիս 18,1999 00:00
badeyan

«Առավոտի» նախորդ համարում տպագրվել է ՀԺԿ անդամ Մանվել Բադեյանի տեսակետը նոր կառավարության վերաբերյալ, ուր նշված է, որ նա դժգոհություն է արտահայտել։ Սակայն խոսքն ունեցել է շարունակություն, եւ պրն Բադեյանը մասնավորապես ասել է. «Բայց դժգոհություն կարող է լինել ցանկացած կառավարության դեպքում։ Դժգոհությունները գրեթե անխուսափելի են։ Ինչ վերաբերում է այս կառավարությանը, ապա թող այն աշխատի եւ հետո կտեսնենք, թե ինչ գնահատականներով հանդես գանք»։ Ուրախալի է, որ եկել է այն ժամանակաշրջանը, երբ պատգամավորները մայրական քնքշությամբ են վերաբերվում կառավարությանը։ Նախորդ հանցավոր ռեժիմի ժամանակ նման բան չկար։

ՎԱՏ ԼՈՒՐ

razmik martirosyan

Ըստ «Առավոտ» հասած լուրերի, շատ անսպասելիորեն է Ռազմիկ Մարտիրոսյանը նշանակվել սոցիալական ապահովության նախարար։ Կառավարությունը նշանակելու օրվա առաջին կեսին է միայն վարչապետ Վազգեն Սարգսյանը նրան տեղեկացրել, որ նշանակում է նախարար։ Դա, իհարկե, խոսում է կադրային խիստ սովի մասին։ Բայց մյուս կողմից մխիթարում է, որ վարչապետն, այնուամենայնիվ, չի նշանակել պրն Մարտիրոսյանին սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930