Ամենաժամանակավոր նախարարն այս կառավարության կազմում, ըստ «Առավոտ» հասած լուրերի, առողջապահության ոլորտը տնօրինող Հայկ Նիկողոսյանն է։ Նա դիմել է առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ այդ մարմնում աշխատանքի անցնելու համար։ Հարցը, ըստ երեւույթին, կլուծվի սեպտեմբերին եւ նախարարը կհեռանա։
Ի՞նՉ ԵՆ ԱԿՆԱՐԿՈՒՄ
Երկար ժամանակ «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթը տպագրում էր դռներ, լուսամուտներ, հեռուստացույցի պատվանդաններ պատրաստող «Վա-Նո» ՍՊԸ-ի գովազդը, իսկ երեկ էլ հայտարարություն հրապարակեց, թե լուծարվում է «Բուդո-Ակադեմիա» ՍՊԸ-ն։
Կարդացեք նաև
ՄՈՒՐԱԶԸ՝ ՓՈՐՈՒՄ
Ըստ հավաստի աղբյուրների՝ ՀՅԴ-ն հոգեբանորեն պատրաստ էր կորցնել գիտության եւ կրթության նախարարի պորտֆելը, սակայն պայմանով, որ իրեն վստահեն քաղաքաշինության ոլորտը։ ՀՅԴ-ի ցանկությունը այս բնագավառում մնաց չբավարարված։