Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԿԱԶՄԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հունիս 18,1999 00:00
Tigran Sargsyan

«Առավոտին» հայտնի էր, որ կառավարության գործունեության ծրագրի հեղինակներից մեկը Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն է եւ նա էր կառավարության նիստում հիմնականում պատասխանել ծրագրին առնչվող հարցերին։ Այնուամենայնիվ, վարչապետի մամուլի ծառայությունից ծրագրի հեղինակի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան ասացին, որ այն միասնական աշխատանքի, համատեղ քննարկումների արդյունք է եւ հեղինակային որեւէ հարց չկա։

Կարդացեք նաեւ էջ 3։

ՑԱՅՏՈՒՆ ԸՆՏՐՅԱԼՆԵՐ

Vardevan Grigoryan

«Առավոտը» շարունակում է պարզել նորընտիր պատգամավորների մականունները։ Հերթական հայտնագործությունը «Միասնություն» դաշինքի ցուցակով ընտրված «Էլեկտրոճշգրիտսարք» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Էդմունդ Ծատուրյանն էին՝ «Ցայտ» եւ թիվ 62-ի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը՝ «Ապար» մականուններով։ ՛

Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ

razmik martirosyan

Ռազմիկ Մարտիրոսյանի սոցապ նախարար նշանակվելուց հետո պատգամավոր կդառնա «Ուրարտու» ՓԲԸ խորհրդի նախագահ Սամվել Գրիգորյանը, որը «Միասնության» ցուցակում գրավում է 36-րդ տեղը։

ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՎ ԲԱՐՔԵՐ

Xachatur Suqiasyan

Հակառակ «Առավոտի» ենթադրության, թե Դավիթ Շահնազարյանի սենյակը զբաղեցնելու է Խաչատուր Սուքիասյանը, այնտեղ այժմ «Օրինաց երկիր» խմբակցությունն է։

ՆԳՆ-ԻՑ՝ ԱՆ-ԻՆ

ngn

Կառավարության ծրագրում, որն այսօր ներկայացվելու է Ազգային ժողովին՝ գրված է, որ պատժամեկուսարանները ՆԳՆ ենթակայությունից պետք է փոխանցել արդարադատության նախարարության տնօրինության տակ, որպեսզի այս ոլորտում եւս իրականություն դառնան բարեփոխումները։ Փաստորեն, առաջ է քաշվում արդարադատության նախարարության դերը մեծացնելու խնդիրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930