Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԴԵՊԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հունիս 17,1999 00:00
lxh-agn

ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Մարտակերտի տեղամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԼՂՀ ԱԳ նախարար Ն. Մելքումյանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Օ. Լարսենի հետ։ ԼՂՀ ԱԳ նախարարը միջադեպի իրական պատկերը ներկայացրել է Լարսենին։ Նա նաեւ հաղորդել է, որ ԼՂՀ ԱԳՆ-ն մտադիր է դիմել ԵԱՀԿ գործող նախագահին, շփման գծի վերոհիշյալ հատվածում «ճգնաժամ-դիտարկում» անցկացնելու նպատակով, անհապաղ գործող նախագահի անձնական ներկայացուցչին առաքելությամբ ուղարկել տարածաշրջան, հնարավորության դեպքում ներգրավելով Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին, դեսպանատների ներկայացուցիչներին։

Ռ. ԻՇԽԱՆՅԱՆ,

Ստեփանակերտ

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՊՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 16-ին ՊՆ աշխատակազմին ներկայացրեց նոր նախարար Վաղարշակ Հարությունյանին: Բարձր գնահատելով նախկին նախարար Վազգեն Սարգսյանի գործունեությունը բանակի ստեղծման եւ կայացման գործում, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ նա այսօր ստանձնել է ավելի բարձր պատասխանատվություն: Նախագահը վստահություն է հայտնել, որ Վազգեն Սարգսյանի կամքը, ունակություններն ու վճռականությունը հնարավորություն կտան որակական նոր աստիճանի բարձրացնել կառավարության գործունեությունը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930