Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունիս 17,1999 00:00
time

Արդարադատության նախարարն ի պատասխան «Առավոտի» հարցի ասաց, թե չունի նման տեղեկություններ, որ կառավարությունում է մնացել Ռոբերտ Քոչարյանի կամքով, մինչդեռ Վազգեն Սարգսյանը ցանկանում էր այս պաշտոնում էլ փոփոխություն անել (այս մասին նաեւ հրապարակում է եղել)։ «Մոտակա 1-1,5 տարիներին դեռեւս լուրջ բարեփոխումներ պիտի իրականացնենք։ Եվ, ճիշտն ասած, որեւէ մտահոգություն չեմ ունեցել՝ կմնա՞մ, թե՞ ոչ»։ Իսկ ինչպե՞ս կիրագործվեին լուրջ բարեփոխումները, եթե չմնար։

ՎԱՏ ԼՈՒՐ

Sevan

Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձ ներկայացած մեկը, որ հարմար չգտավ հայտնել իր անուն-ազգանունը, «Առավոտ» զանգահարելով հայտնեց, թե Սեւանի մակարդակը ոչ թե 30 սմ-ով է իջել, այլ, ըստ թաքցվող պաշտոնական տվյալների՝ 72 սմ-ով։ Այս տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն, այնտեղ էլ մեզ առաջարկեցին այդ հարցն ուղղել ջրային ռեսուրսների պահպանության վարչության պետ Հոսնիկ Կիրակոսյանին։ Ողջ աշխատանքային օրվա երկրորդ կեսին նրան զանգելն ապարդյուն էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930