Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԸ ԼԱՎ ԼԻՆԻ

Հունիս 17,1999 00:00
Vano Siradexyan

Երեկ Վանո Սիրադեղյանը դիմել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովին անդամակցելու համար։ Հաշվի առնելով, որ նրա պես Սուրեն Աբրահամյանն էլ զբաղեցրեց քաղաքապետի եւ ՆԳ նախարարի պաշտոնները, ընթացքում մեկը նկատել է. «Ուր գնում ես՝ Ջհանգիրիչը հետեւիցդ գալիս է»։ «Սենց որ գնա՝ կարող է բերդում էլ հայտնվի»,- ենթադրել է Սիրադեղյանը։

«ՄԻԿԱ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՕԳՏԻՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼՈՒ Է

oragir

«Այս դատավճռում արհեստականորեն խիստ նեղացվել են խոսքի ազատության սահմանները, սահմանադրական այդ իրավունքի տեսակետից ահավոր հակասություն կա։ Եվ մենք որոշել ենք բողոքարկել այդ դատավճիռը վճռաբեկ դատարանում,- ասաց փաստաբան Տիգրան Ջանոյանը այն դատավճռի վերաբերյալ, որով «Օրագիրը» պիտի 25 հազար դոլար վճարի «Միկա-Արմենիային»։- Փաստորեն որոշել են, թե «Օրագրի» հերթական մի հրապարակում վնասել է «Միկա-Արմենիայի» գործարար համբավին… Ոչ մի տրամաբանական եւ իրավական մեխանիզմ այդ վնասի առաջացման հիմքում չի դրված։ Այ սա է խայտառակությունը»։

Այդ դատավճռի հետեւանքների մասին կարդացեք 3-րդ էջում։

ԳՈՐԾԱՐԱՐ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ

badeyan

«Միասնություն» դաշինքի ներկայացուցիչներ՝ գործարարներ Անդրանիկ Մանուկյանն ու Մանվել Բադեյանը բացասաբար են անդրադարձել նորակազմ կառավարության հատկապես տնտեսական պատասխանատուների նշանակմանը։ Պրն Բադեյանը մասնավորապես ասել է, որ դժգոհություն կա ոչ միայն ՀԺԿ-ի մեջ, այլեւ պատգամավորական շրջանակներում եւ ժողովրդի շարքերում, իսկ Անդրանիկ Մանուկյանն էլ հայտարարել է, թե Արմեն Դարբինյանի նախարար մնալով, ինքը չի կարող հույսեր կապել տնտեսական ոլորտի նախարարների հետ։

Այլ գնահատականների հետ կարող եք ծանոթանալ 2-րդ էջում։

ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ՈՒԺԵՐ

Robert Qocharyan

Երեկ, բացելով նոր կառավարության անդրանիկ նիստը, նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Այսօր մենք՝ բոլորս, մեծ պատասխանատվություն ենք ստանձնել, եւ կարծում եմ, որ կարողանալու ենք երկրի առջեւ ծառացած խնդիրներին անպայմանորեն լուծումներ տալ, քանզի այսօրվա կառավարությունում ի մի են բերվել հանրապետության ամենակարող ուժերը»: Նիստից հետո կառավարության մի շարք անդամներ հակիրճ հարցազրույցներ տվեցին:

Կարդացեք էջ 11:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930