Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԱՊԱԳԱ ԽԱՆՈՒԹԻ ՏԵՐԸ

Հունիս 16,1999 00:00
shinararutyun

Որ այդքան իրավունքներ է իրեն վերապահում

Թումանյան փողոցի 9, 11 ա, 11 շենքերի բնակիչների բողոքները դեռեւս անպատասխան են մնացել։ Քաղաքապետարանի թույլտվությամբ ինչ-որ մարդիկ սննդի խանութ են սկսել կառուցել։ Ապագա խանութի շենքը խանգարում է վերոնշյալ շենքերի անցուդարձին, իսկ այդ շենքերում ապրում են բազմաթիվ միայնակ թոշակառու ծերեր։ «Առավոտը» քանիցս անդրադարձել է շենքերի բնակիչների բողոքներին։ Ապագա խանութի տերերը «բուլդոզերով» քանդել են գազոնի հատվածը։ Քանդելու ու խանութ պատրաստելու թույլտվություն քաղաքապետարանը տվել է, սակայն ոչ այդչափ խորությամբ ու այդքան մեծ ծավալով։ Քաղաքապետարանից բնակիչների հարցին, թե որքա՞ն տարածք է հատկացված, պատասխանել են՝ ժամանակավոր (3 տարով) կոնստրուկտիվ փոքրիկ խանութի շինարարության իրավունք է միայն տրված։ Թումանյան հասցեի նշյալ շենքերի բնակիչների հավաստմամբ, այդ ապագա խանութի տերը նույն հասցեի շենքերից մեկի բնակիչ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն է։

Շենքերի բնակիչները բողոքում են, որ հաշվի չեն առնում իրենց իրավունքներն ու կարծիքը։ Բնակիչները ոչ միայն անպատասխան են մնացել, այլեւ շինարարությունն արագ տեմպերով նոր ընթացք է ստանում։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930