Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԿՏՈՐԻ ՆՎԵՐԸ «ԱՌԱՎՈՏԻՆ»

Հունիս 16,1999 00:00
Viktor dallaqyan

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ոչ մի կերպ չի հաշտվում հունիսի 8-ի «Առավոտում» տպագրված տեղեկատվությանը, որ «թիվ 47 ընտրատարածքում Վիկտոր Դալլաքյանին նորից ԱԺ հասցնելու վեհ գործին լծվել էին ոչ միայն ոստիկանությունն ու բանակը, այլեւ Ճաճոյանց Էդոն»։

Երեկ պրն Դալլաքյանը տեղեկացրեց, որ «թիվ 47 ընտրատարածքում քվեարկությանը մասնակցել է առավելագույնը 260 զինվոր»։ Այնուհետեւ, կարճատեւ մաթեմատիկական հաշվարկից հետո պրն Դալլաքյանն ավելացրեց. «Ես մոտ 3600 ձայն ավելի եմ հավաքել Արտաշես Թումանյանի ձայներից։ Այսինքն՝ եթե 260 ձայն էլ նվիրեմ «Առավոտին», էլի կստացվի, որ մոտ 3300 ձայնով ավելի եմ։ Բանակը, Ճաճոյ Էդոն, ոստիկանությունը եւ այլն որեւէ դեր չեն կատարել, այլ ժողովուրդն է դեր կատարել՝ ինձ է ընտրել»։

Ա. Ս.

Հ. Գ. «Առավոտն», իհարկե, զգացված է պրն Դալլաքյանի նվիրատվությունից, բայց լավ կլիներ, որ զինվորական 260 ձայնի փոխարեն պրն Դալլաքյանն «Առավոտին» նվիրեր որակյալ ընտրական օրենսգիրք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930