Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունիս 16,1999 00:00
hdk

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդը, տեսնելով, որ ժողովուրդն անցած ընտրություններում ավելի շատ է վստահել թաղային հեղինակություններին, քան իրեն, որոշեց ընդօրինակել հաղթողներին։ Երբ դիմեցինք նրան հարցազրույցի խնդրանքով, նա պատասխանեց, որ դեռ իր հարցերը չի պարզել «Առավոտի» հետ։ Պետք է ենթադրել, որ «Առավոտի» հարցերը պարզելուց հետո, նա իր հարցերը կպարզի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, իր թաղի տղերքի, բենզին ծախողների, օգնություն բաժանողների հետ, եւ գուցե վերջապես պատգամավոր կնշանակվի։

ՎԱՏ ԼՈՒՐ

ajm

ԱԺՄ մի քանի գործիչներ «Առավոտի» հարցին զարմանալիորեն նույն կերպ արձագանքեցին։ Այսպես, երբ հետաքրքրվում էինք, թե ԱԺՄ-ն է՞լ է առեւտուրի մեջ մտել խորհրդարանական ղեկավարության մեջ տեղ ստանալու համար, հիշեցնում էին, թե առեւտուր կլիներ, եթե մի բան տային կամ զիջեին այդ տեղը ստանալու համար։ Իսկ մեր այն ենթադրությանը, թե գուցե «Միասնությանը» վարձահատույց էին եղել իրենց «կողմ» ձայներո՞վ, պատասխանում էին. «Բայց մի՞թե նրանք մեր ձայների կարիքն ունեին»։

Վատ է, երբ ոչ ոք քո կարիքը չունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930