Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱՌԱԴԻ ՀԱՄՈ

Հունիս 16,1999 00:00
smile

Պրոֆեսիոնալ այս խորհրդարանում անհարմար էլ կլիներ, եթե «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը սեփական «կլիչկայակիրը» չունենար։ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի աթոռին տենչացող Համլետ Հարությունյանը հավանաբար մոռացել էր իր ելույթում նշել, որ ժամանակին կրթության նախարարի խորհրդական լինելուց զուտ՝ ամբողջ կյանքում փառաբանվում է «Բառադի Համո» մականունով։

ԳՅՈՒՂԻ ՃԱՄՓԻՆ

chanaparh

Հունիսի 15-ին ՍԻՄ-ում, իմանալով, որ Երեւանի քաղաքապետի թեկնածուների մեջ է նաեւ Խոսրով Հարությունյանը, ասացին՝ «Եթե Խոսրովը քաղաքապետ նշանակվի, մենք կգնանք գյուղ ապրելու»։

«ԵՐԵՎԱՆԸ» ՓԱԿՎՈՒՄ Է

Agvan Vardanyan

Ըստ որոշ լուրերի՝ փակվում է «Երեւան» տեղեկատվական կենտրոնը։ Հիշեցնենք, որ կենտրոնը հիմնել է եւ նրա իմիջի վրա մեծ ազդեցություն է ունեցել ներկայումս ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը։

ՏԱՊԱՆԱՔԱՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է

tapanaqar

Նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի հանձնարարությամբ գերեզմանաքար է պատրաստվում, որպեսզի ականավոր գրող Սերո Խանզադյանի մահվան առաջին տարելիցի օրը տապանաքարը տեղադրված լինի։ Հիշեցնենք, որ տարելիցը հունիսի երրորդ տասնօրյակում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930