Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԱԶԳԵՆԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է

Հունիս 16,1999 00:00
Filaret berikyan

«Իմ կարծիքով, Վազգեն Սարգսյանն այլընտրանք չունի, քան ամբողջ ուժով, իր լծակներով նպաստել ստվերայնության վերացմանը, որի ակունքներում նաեւ իր թիմակիցներն են կանգնած։ Այդ առումով, կարծում եմ, լավագույն լուծմանն ենք հանգել»,- հայտարարեց ԱԺՄ վարչության անդամ Ֆիլարետ Բերիկյանը՝ Ղարաբաղի հարցի շուրջ այլ գործիչների շարքում զրուցելով «Առավոտի» հետ։

Տեսակետներից մի քանիսը ներկայացնում ենք այսօր, որոնք կարող եք կարդալ 4-րդ էջում։

ՄԵԿԸ ԳՏՆՎԵՑ

vahagn hayocyan

Թիվ 75 ընտրատարածքում ՆԳ եւ ԱԱ համակարգի միջամտության, Վանո Սիրադեղյանի ընտրվելուն խոչընդոտելու վերաբերյալ «Առավոտի» հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել էր. «Եթե հանրապետությունում գտնվի մեկը, որն ասի, թե ոստիկանությունն ինչ-որ տեղ մասնակցել է՝ այդ մարդն ուղղակի իր խղճին մեղք կանի»։ Վանո Սիրադեղյանի ընտրարշավի համակարգողներից Վահագն Հայոցյանը վիճարկեց այս հայտարարությունը. «Այդպես չի։ Աշխատել են ու շատ լուրջ են աշխատել»։

Կարդացեք նաեւ էջ 3։

ՍԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ Է, ԹԵ՞ ԶՈՐԱՄԱՍ

Davit Zadoyan

Վազգեն Սարգսյանի պնդումներին, թե ինքը զինվոր է եւ կկատարի նախագահի հրահանգը, ավելացավ համանման եւս մի պնդում։ Նախկին հացամթերումների նախարար ու Արարատի մարզպետ, այժմ տարածքային կառավարման եւ օպերատիվ հարցերի նախարար Դավիթ Զադոյանը կիրակի օրը մի ռադիոհաղորդման ժամանակ այն հարցին ի պատասխան, թե ճի՞շտ է, որ ինքը էներգետիկայի նախարար է դառնալու, պատասխանեց, թե ինքը զինվոր է եւ որտեղ որոշեն, այնտեղ էլ կաշխատի։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՐԵՐԸ

arajnord

«Միասնության» ԱԺ խմբակցության ղեկավարը ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանն է, Հայկոմկուսինը՝ Սերգեյ Բադալյանը, ՀՅԴ-ինը՝ Վահան Հովհաննիսյանը։ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի խմբակցությունը եւս գլխավորում է Արտաշես Գեղամյանը, «Օրինաց երկրինը»՝ Արթուր Բաղդասարյանը, իսկ ԱԺՄ-ինը՝ Վազգեն Մանուկյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930