Լրահոս
Ինչը չենք արել 33 տարում
Օրվա լրահոսը

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԳԱ

Հունիս 15,1999 00:00
Garegin A

Հռոմի Կաթոլիկ եկեղեցու պետ Նորին Սրբություն Հովհաննես-Պողոս Բ Պապը Լեհաստան կատարած պաշտոնական այցի ավարտին, Հռոմ վերադառնալուց առաջ ս.թ. հունիսի 18-ին մի քանի ժամով զուտ անձնական այցելություն է տալու իր հոգեւոր եղբայր Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ որպես եղբայրական սիրո արտահայտություն Վեհափառ Հայրապետի ծանր հիվանդության պահին։ Նկատի ունենալով, որ սույն այցը չի փոխարինում հուլիսի 2-4-ը նախատեսված պաշտոնական այցելությանը, որեւիցե պաշտոնական-հրապարակային ընդունելություն եւ միջոցառում տեղի չի ունենալու։

ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՆԱԽԿԻՆ ԱԹԵԻՍՏԸ ԳՆԱՑ ՎԵՀԱՓԱՌԻ ՄՈՏ

hogevorakan

Նորին Սրբություն Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու նպատակով հունիսի 13-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին իր անդրանիկ այցը կատարեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Կարեն Դեմիրճյանը՝ փոխնախագահներ Ալբերտ Բազեյանի եւ Ռուբեն Միրոյանի ուղեկցությամբ: Իր օրհնությունը եւ բարեմաղթանքը տալով Ազգային ժողովի նորընտիր ղեկավարներին, հույս եւ համոզում է հայտնել, որ նոր Ազգային ժողովը կշարունակի իր օրինաստեղծ գործը հայրենի երկրի ամրապնդման համար: Վեհափառ Հայրապետը, նորընտիր նախագահի ուշադրությունը հրավիրելով երիտասարդ սերնդի հոգեւոր-բարոյական դաստիարակության եւ կրթության գործում եկեղեցու դերին, կարեւորել է եկեղեցի – պետություն կապերի առավել սերտացումը՝ հետագա նոր օրենքների ամրագրմամբ: Պրն. Դեմիրճյանը Վեհափառ Հայրապետին վստահեցրել է, որ ստանձնելով Ազգային ժողովի նախագահի պատասխանատու պաշտոնը, կաշխատի ամեն ինչ անել հօգուտ ընդհանուր ազգային շահի:

ՄԵԿ ԶՈՀ ԵՎ ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ ԿԱՅԾԱԿԻՑ

kaysak

Հունիսի 13-ին, ժամը 15-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ավազան գյուղի մերձակայքում անասուններն արածեցնելիս, հորդ անձրեւի պահին, կայծակի զարկից շանթահարվել են նույն գյուղի բնակիչներ 17-ամյա Ա. Նիկողոսյանը եւ 26-ամյա Ս.Հովհաննիսյանը: Վերջինս տեղում մահացել է, իսկ Ա. Նիկողոսյանը գտնվում է Վարդենիսի կենտրոնական հիվանդանոցում: Ըստ բժիշկների, տուժածն արդեն իրեն լավ է զգում, եւ նրա կյանքին որեւէ վտանգ չի սպառնում: Նախնական տվյալներով, կայծակն անասնագլխաքանակին եւ գյուղի տներին ու շինություններին վնաս չի պատճառել:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930