Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾՎԵԼ ԵՆ՝

Հունիս 15,1999 00:00
Sergey Badalyan

Պնդում է Հայկոմկուսի առաջնորդը

«Առավոտը» կարծես ստանձնել է քաղաքական գործիչներին իրենց նախընտրական հայտարարությունները հիշեցնողի դերը։ ՀՅԴ-ին իր 31 որոշված մանդատների մասին պնդումները հիշեցնելուց հետո՝ այժմ էլ Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանին հիշեցրինք իր այն հայտարարությունը, որ եթե ՀԿԿ-ն առաջին տեղը չգրավի, ուրեմն ընտրությունները կեղծվել են։

«Հիմա արդյունքները կեղծվե՞լ են»,- հարցրինք Սերգեյ Բադալյանին։ «Շնորհակալ եմ, որ լավ հիշում եք իմ ասածները,- պատասխանեց նա։- Նախ, առաջին կուսակցությունն, այնուամենայնիվ, էլի մենք ենք։ Քանի որ այս շինծու, արհեստական, մեկ տարվա… դե դա դեռ կուսակցություն չի, պիտի մշակվի եւ այլն (թերեւս բացատրության կարիք չունի, որ խոսքը «Միասնության» մասին է- Ա. Ի.)։ Իհա՛րկե, ընտրությունների արդյունքները կեղծվել են. ամբողջ ժողովուրդն է դա ասում, կարո՞ղ է մենք չասենք։ Եվ ամեն կուսակցություն, այդ թվում եւ Հայկոմկուսը, կարող է հավակնել, որ աննախադեպ տարածում ստացած ընտրակաշառքը, ձայների կեղծումը կատարվել է ի վնաս իր կուսակցության։ Մեր հայտարարության մեջ նշել ենք, որ այս ընտրությունները ոչ ազատ են, ոչ արդար, ոչ էլ ազնիվ։ Հաշվի ենք առել նաեւ նույն մամուլի հրապարակումները, թե ընտրողների 10-30%-ը փաստորեն զրկվել է ձայնի իրավունքից։ Ուրեմն, չի կարելի այս ընտրություններն անվանել ազատ, արդար ու ազնիվ եւ, իհարկե, հազիվ թե դրանցից մենք գոհ լինենք։ Եվ այս ամենը վերագրում ենք մասնավորապես նաեւ այն պայքարին, որ տարվում էր մեր կուսակցության դեմ, որպես երկրում առկա իրավիճակի նկատմամբ ամենաարմատական վերաբերմունք դրսեւորողի»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930