Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ՞Ն

Հունիս 15,1999 00:00
Tigran Janoyan

Փաստաբան Տիգրան Ջանոյանը հաստատեց «Առավոտի» ունեցած այն տեղեկությունը, որ արդեն 3 շաբաթ է, ինչ ավարտվել է «Վանո Սիրադեղյան, Վահան Հարությունյան եւ մյուսներ» անվանյալ գործի նախաքննությունը։ Դատապաշտպաններն այժմ դատախազությունում ծանոթանում են 39 հատոր կազմող գործի նյութերին, որի համար սահմանված ժամկետը հուլիսի 20-ն է։

ԿԵՆՏԿՈՄԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

verelak

Կարեն Սերոբիչի կարգադրությամբ՝ ԱԺ վերելակներից մեկը նախատեսված կլինի միմիայն խորհրդարանի նախագահի եւ նրա տեղակալների համար, մնացածներին այդ վերելակից օգտվելը խստիվ արգելվում է։ Դա արվում է, հավանաբար, այն նպատակով, որ մանր-մունր պատգամավորներ, աշխատակազմի անդամներ եւ հյուրեր չընկնեն բարձր «նաչալստվայի» ոտքի տակ։

ԱՐՄԱՏ ԵՆ ԳՑԵԼ ՆԿՈՒՂՈՒՄ

babken ararkcyan

Անցած շաբաթ արդարադատության նախարարությունում գրանցվեց «Արմատ» կազմակերպությունը, որի ղեկավարը ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանն է։ «Արմատը» նաեւ իր գրասենյակի համար տարածք է ձեռք բերել՝ Արամի փողոցի վրա գտնվող մի առանձնատան առաջին հարկն ու նկուղն է։

ԷՍՕՐ ԼԱՎ Է, ՔԱՆՑ ՎՈՒՐ ԵՐԵԿ

Sandoyan

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար (Արմեն Դարբինյանի հրաժարականից հետո այդպիսին է նրա կարգավիճակը) Էդվարդ Սանդոյանին «Առավոտը» խնդրեց համեմատել ու գնահատել հին ու նոր ԱԺ-ները. «Գնահատման համար պիտի հաշվի առնենք, թե ինչպես է ընտրվել այդ խորհրդարանը։ Այս տեսանկյունից, միանշանա՛կ, ավելի լավ խորհրդարան ունենք հիմա, քանի որ ժողովուրդն է այն ընտրել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930