Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՀԱՍՏԱԲԵԻՆ ՉԵՆՔ»

Հունիս 15,1999 00:00
Sergey Badalyan

«Մենք նոր կուսակցություն ենք, մենք նորացված կուսակցություն ենք, մենք կեղտից ազատված կուսակցություն ենք։ Մենք հասկանում ենք, որ վերադարձ չկա անցյալին, մենք լավն ենք վերցրել, դրա համար մեզ դժվար է մեղադրել, թե կոնսերվատորներ ենք եւ «հաստաբեին»։ Բայց առանց վերականգնման մոդելի մենք երբեք չենք վերականգնի մեր երկիրը։ Ցավոք սրտի, երեւում է, որ չորս տարի էլ է պետք»։

Սերգեյ Բադալյանի հետ հարցազրույցը կարդացեք 4-րդ էջում։

ՀԵՐԹԱԿԱՆ ՄՏՔԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Paruyr Hayrikyan

Բազմաթիվ էին ասեկոսեները, թե ինչու հայտարարվածի պես ԱԻՄ-ը հունիսի 10-ին չդիմեց Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքներն անվավեր հայտարարելու համար՝ ոմանք պատմում էին Նորքի զանգվածի ավտոսերվիսում 6-7 սպիտակ «Նիվա» մեքենաների մասին, որոնց վրա «Ինքնորոշում միավորում» անունն էին տրաֆարետով փչում։

Իսկ Պարույր Հայրիկյանի պատճառաբանությունը կարդացեք 2-րդ էջում։

ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԵՎՍ ՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄoragir

«Առավոտին» նոր մանրամասն հայտնի դարձավ հունիսի 10-ին Ռոբերտ Քոչարյանի եւ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանի «Օրագրի» շուրջ երկխոսությունից։ Քանի որ հանրապետության նախագահն աննախադեպորեն անձամբ ինքն էր հրապարակավ հաշիվներ պարզել թերթին մի փոքրիկ օգնություն ցույց տալու առնչությամբ, ականատես լրագրողներն ու պատգամավորները լսել էին, որ երբ Անդրանիկ Մանուկյանն արդարացել էր, թե եթե ինքը նրանց չօգներ, «Օրագրի» աշխատակիցները դեսպանատներ կգնային, նախագահ Քոչարյանը բառացիորեն այսպես էր արձագանքել. «Ջհանդամը, թե չէին գնա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930