Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրանտ Խաչատրյանը

Հունիս 12,1999 00:00
hrant xachatryan

Նորընտիր ԱԺ-ի առաջին իսկ նիստը ցույց տվեց, որ Սամվել Բաբայանի «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը այս իշխանության եւ, հետեւաբար, խորհրդարանական մեծամասնության սրտովը չէ։ Խոհեմաբար ԱԺ հանձնաժողովների նախագահների տեղեր հատկացնելով ԱԺՄ-ին, Դաշնակցությանը եւ Կոմկուսին, մեծամասնությունը ցուցադրաբար մերժեց նույն ձեւով «հարգել» նաեւ «Իրավունքն ու միաբանությունը»՝ ի դեմս Հրանտ Խաչատրյանի, եւ «Օրինաց երկիրը»՝ ի դեմս Արթուր Բաղդասարյանի։ Մնում է սփոփվել Տիրոջ խոսքով՝ չկան մարգարեներ սեփական հայրենիքում։

Անդրանիկ Մանուկյանը

 

Andranik Margaryan

ՀՀ նախագահն ու ուժային նախարարը ԱԺ միջանցքում այնպես էին վրա քշել այդ գործարար պատգամավորի վրա՝ իր բարեգործության համար, որ մեր թղթակիցները սկսեցին կասկածել՝ արդյո՞ք Հայաստանում ձեւավորվել է գործարարների անկախ դասակարգ, որն իր արարքների համար հաշվետու է միայն օրենքի, այլ ոչ թե երկրի ղեկավարների առաջ։ Մենք սկսեցինք նույնիսկ ենթադրել, որ ցանկացած գործարարի մոտ կարող է մտնել «հարկայինը» կամ «վեցը» եւ այնպես անել, որ այդ գործարարը շատ-շատ ափսոսա իր անհաշվենկատ քայլերի համար։

«Օրագիր» թերթը

oragir

Ընտրություններն ավարտվեցին թե չէ, իշխանությունը որոշեց փակել իր նյարդերի վրա չափից դուրս ազդող այդ պարբերականը։ «Օրագիր» թերթի եւ տիար Բլեյանի քաղաքական հայացքներն ինձ դուր չեն գալիս։ 95-97 թվականներին նույնքան չէի հավանում «Երկիր», «Ազատամարտ» թերթերի, ինչպես նաեւ Հրանտ Մարգարյանի ու Վահան Հովհաննիսյանի քաղաքական հայացքները։ Այդ երկու ծայրահեղություններն, ըստ իս, միեւնույն երեւույթի տարբեր կողմերն են։ Բայց մենք սատարում էինք եւ սատարում ենք նշված գործիչներին ու թերթերին, որպեսզի նրանք կարողանան իրենց հայացքներն ազատորեն արտահայտել։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930