Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունիս 12,1999 00:00
ajm

Երեկ խմբագրություն զանգահարեց ԱԺՄ վարչության անդամ եւ հայտնեց հետեւյալը. «Հայ ժողովուրդը չափազանց հուսահատ է, որովհետեւ ԱԺՄ-ի մոտ կանգնած անառակ աղբյուրները հերթական ստահոդ լուրն են հաղորդել՝ փորձելով ազդել մեր ներկուսակցական հարցերի վրա։ Ախորժակներդ քացախ՝ մեր դրոշին գրված է «բարոյականություն», որը չար աչքից մեզ հեռու կպահի»։

ՎԱՏ ԼՈՒՐ

oragir

Եվս մեկ անգամ համոզվեցինք, թե քանի լումա արժեն մեր բոլոր լրագրողական կազմակերպությունները։ Որ դատական ակտերի հարկադիր ծառայությունը օրենքի բազմաթիվ դրույթներ խախտեց՝ բռնագանձելով «Օրագրի» հենց համակարգիչները՝ դեռ կարող էր մտորելու տեղիք տալ։ Բայց հունիսի 10-ին նախագահն ու ՆԳ եւ ԱԱ նախարարը հրապարակավ՝ բազմաթիվ լրագրողների եւ պատգամավորների ներկայությամբ բացահայտ «հաթաթա» տվեցին այն պատգամավորին, որ համարձակվել էր մի համակարգիչ տալ «Օրագրին» եւ խոստացել գործարարներին կոչ անել վճարել «Միկա-Արմենիայի» 25 հազար դոլար պարտքը։ Նույն օրը մասնավոր տպարանը հրաժարվեց հրատարակել թերթը, ըստ որոշ տեղեկությունների՝ դարձյալ նախագահական նստավայրից ճնշման արդյունքում։ Իսկ լրագրողական ակումբներն ու միությունները խուլ, կույր ու համր են այս ամենի հանդեպ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930