Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒԲԵՆ ՄԻՐՈՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԻ՞ «ՀՀ»-Ի ՓՈՂԵՐԸ

Հունիս 12,1999 00:00
tert

ԱԺ նորընտիր փոխնախագահ Ռուբեն Միրոյանը «Հայմամուլի» երբեմնի տնօրենն է։ Մեծ է նրա ավանդը «Հայմամուլի» այսօրվա պարտքախեղդ վիճակի հարցում։ Միայն «Հայաստանի Հանրապետութիւն» պաշտոնաթերթին «Հայմամուլը» միրոյանական ժամանակներից պարտք է 50 միլիոն դրամ։ Որպես ԱԺ փոխնախագահ, պարոն Միրոյանն, անշուշտ, լուրջ լծակներ կունենա հին պարտքերը մարելու։

ՁՈՆ՝ ԱՌ ՊՊԶԵԼԸ

ԱԺ նորընտիր պատգամավորներից Ալվարդ Պետրոսյանը թերեւս միակն է, որ հանգիստ է ընդունում պպզելու շուրջ կատակները։ Ավելին, նա այդ դիրքի առավելությունն էլ պարզաբանեց. «Ողնաշարն ուղիղ պահելու լավագույն ձեւերից մեկը պպզելն է»։

ԳԱՆԳՐԱՀԵՐ ՍԱԴՈՅԱՆԸ

xuchuch

 

Մոտ տարածությունից դիտարկելիս պարզվեց, որ Խուճուճ Էդո մականվանյալ պատգամավոր Մադաթյանը բավական հարթ մազեր ունի։ Փոխարենն անակնկալ գանգրացել էին Արշակ Սադոյանի մազերը՝ թերեւս գանգրահեր վարչապետի եւ գանգրահեր թեկնածուների մասին շատ խոսելու արդյունքն էր։ Ի դեպ, նոր խորհրդարանում ԱԺՄ-ին տեղավորել են ոչ թե 4-րդ, այլ 2-րդ խոսափողի մոտ՝ երեւի իզուր հույս փայփայելով, թե Սադոյանը մի երկու անգամ պակաս կխոսի։

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

dashnak

Դաշնակցական պատգամավորական խմբակցության 2 վանաձորցի անդամները հավանաբար կանդամագրվեն ԱԺ տնտեսական, բյուջետային եւ ֆինանսավարկային հանձնաժողովին։ Իսկ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։ Ալվարդ Պետրոսյանը կգնա սոցիալական, իսկ Ռուբեն Հակոբյանը՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930