«Երեւի թե մեր ելույթներից պիտի երեւար, որ պատրաստ ենք համագործակցել։ Բայց համագործակցության դաշտ չենք տեսնում»,- ասաց «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի թիվ 2 դեմքը՝ Հրանտ Խաչատրյանը։
ԱԺ վերջին զարգացումների շուրջ նրա հետ զրույցը՝ «Առավոտի» հաջորդ համարում։
ՊԱՅՔԱՐԻ ՈԳԻՆ ՄԵՌԱ՞Վ
Կարդացեք նաև
Հավանաբար վերջին ընտրությունների սուպեր արդար, ազնիվ, թափանցիկ, ավելացնենք նաեւ՝ սահուն ընթացքի մասին է խոսում այն փաստը, որ Սահմանադրական դատարան բողոք-դիմումներ են ներկայացրել միայն ինը ընտրատարածքներում թեկնածու առաջադրվածները։ Կամ՝ մյուս տեղամասերում ամեն ինչ թափանցիկ է եղել, այնքան թափանցիկ, որ չարժեր բողոքարկել, կամ էլ՝ այդ տեղամասերի չընտրված թեկնածուների միջից պայքարի ոգին իսպառ վերացել է։
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի մամուլի ասուլիսի մասին կարդացեք 4-րդ էջում։
«ՊԵՌՆՈ ՌԻԿԱՐԸ» ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄԸ ԿՐՃԱՏՈՒՄ Է
Չնայած նախորդ տարի տված խոստումներին, «Պեռնո Ռիկարը» այս տարի մոտ մեկ երրորդով կրճատելու է խաղողի մթերումը։ Սեփականաշնորհման հիմնադիր փաստաթղթով նոր տերը պարտավորված չէ որեւէ քանակության խաղող մթերելու։ Գործարանի ղեկավարությունը չբացառեց, որ մթերումները կարող են նախատեսվածից պակաս լինել։
Մանրամասները՝ էջ 6։
«ԲԱՐՈՅԱԿԱՆ» ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Ազատություն» ռ/կ-ին մայիսի սկզբին տված հարցազրույցում Աղասի Արշակյանը խոստովանել էր, որ իր բջջային հեռախոսը Սամվել Բաբայանն է նվիրել, բայց խոստացել էր մայիսի 30-ից անմիջապես հետո վերադարձնել։ ԱԺ երկօրյա նիստերի ընթացքում լրագրողներն առիթ ունեին համոզվելու, որ ինչպես Աղասի Արշակյանն, այնպես էլ «Իրավունք եւ միաբանության» այլ գործիչները շարունակում են բջջային հեռախոսներով շրջել։