Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՎԵՍՏԸ ԶՈՀԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Հունիս 11,1999 00:00
ser

Եթե ուզում եք հասկանալ, թե ովքեր են կաստրատները, ապա վերնագիրը պետք է ընդունել բառի բուն իմաստով։

Այս տղամարդիկ կամա թե ակամա զոհաբերում են ամենաթանկն ու անփոխարինելին։ Բոլորս գիտենք, որ սեռական հասունացման ընթացքում փոխվում է անձի ձայնը, հատկապես՝ տղամարդկանցը։ Սովորական մարդկանց համար դա խնդիր չէ, բայց մեծ պրոբլեմ է երգիչների համար, մանավանդ՝ օպերային եւ եկեղեցական։ Մինչ 20-րդ դարը ձայն պահպանելու տարօրինակ միջոց են գտել. փոքրիկ տղային կաստրիտ էին անում, այսինքն հեռացնում էին ձվարանները։ Հենց այս մարդիկ էլ կաստրատներ էին կոչվում։ Այս քայլին հիմնականում դիմում էին երեխայի ծնողները՝ տրվելով փառքին։

Երաժշտական պատմության մեջ արձանագրվում են նաեւ դեպքեր, երբ քահանաներն ու հոգեւորականները, իբր թե մտածելով անծնող երեխայի ապագայի մասին, դարձնում էին կաստրատներ։ Երեխաներից այդ արարքը գաղտնի էին պահում, մինչ տղաները զարմանում էին իրենց անսովոր սեռական օրգանից։ Աստիճանաբար զարմանքը անհանգստություն է դարձել, երբ ի տարբերություն հասակակիցների, իրենք ոչ մի սեռական պահանջ չեն ունեցել։ Իսկ այն կանայք, որոնք հրապուրված նրանց ձայներից անկողին էին մտնում՝ մի քանի րոպեից հրապուրանքը ատելության էր վերածվում։ Կաստրատները չեն կարող սեքսով զբաղվել, այդ նպատակը կարող է միայն լինել իրենց երեւակայության մեջ։ Պատմությունը հիշատակում է, որ շատ հայտնի երգիչներ կաստրատներ են եղել, բայց չի տրվում նրանց անունները։ Այդ երգիչներից մեկը, իմանալով եղելությունը, սպառնացել է սպանել ծնողներին, երբ հասկացել է, որ որպես տղամարդ ինքը գոյություն չունի, որ չի կարող սեռական ակտի մեջ մտնել։

Երեւի շատերն են տեսել «Կաստրատ Ֆարինելի» գեղարվեստական կինոնկարը։ Այն հիմնված է վավերագրական փաստերի վրա։ Երկար ժամանակ այն արգելված էր ցուցադրել նույնիսկ արտասահմանում։ Արգելումը պետականորեն չէր, այլ՝ արվեստագետների կողմից էր։ Նրանք գտնում էին, որ այդ ֆիլմը ատելությամբ կլցնի ժողովրդի սրտերը իրենց սիրած երգիչների հանդեպ։ Առաջին անգամ այդ ֆիլմը ցույց տվեց ինչ1-որ վճարովի ալիք, եւ զարմանք, ժողովուրդը ավելի շատ սիրահարվեց եւ ոչ մի հիասթափություն չեղավ։ Այս բանից հետո արգելքը վերացավ։ Եվ արդեն քանի տարի է՝ այդ ֆիլմը ցույց են տալիս տարբեր երկրներում, նաեւ՝ Հայաստանում։

ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930