Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐԱԳՐԻՆ» ՀՅՈ՞ՒՐ, ԹԵ՞ ԹՇՆԱՄԻ

Հունիս 11,1999 00:00
oragir

Երեկ «Օրագիր» էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական հարցերով խորհրդական Բրեյդի Քիփլինգը։ «Օրագրի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու պրն Քիփլինգը քննարկել են մամուլի ազատությանը վերաբերող հարցեր։ Օրվա վերջին այդ հարցերի պատասխանն առավել ակնհայտ էր, երբ տպարանը հրաժարվեց հրատարակել «Օրագրի» հերթական համարը՝ պատճառաբանելով հարկադիր կատարման ծառայության պահանջը։ Մինչդեռ վերջիններս ընդհակառակը՝ պիտի շահագրգռված լինեին, որ թերթը լույս տեսնի եւ իր պարտքերը փակի։ Հստակ է, որ սա Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջամտության արդյունքն էր։

Ապացույցը՝ 3-րդ էջում։

ՓԱԿՎԵՑ «ՄԵՆՔ+»-Ը

koxpeq

Ընտրություններից հետո փակվեց նաեւ «Ազատություն» կուսակցության պաշտոնաթերթ «Մենք+»-ը։

ՀՅԴ-Ն ՀԱՍՏԱՏ ԻՐԵՆ ՁԱՅՆ ԿՏԱ

hyd

Կոմունիստ Լեոնիդ Հակոբյանի կրկնակի հարցադրումից հետո միայն «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի կողմից ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահի պաշտոնին առաջադրված Համլետ Հարությունյանը խոստովանեց, որ իր պաշտպանած գիտական թեզն էր՝ «Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության նենգափոխումը դաշնակցական պատմագրության մեջ»։

ԲԱԽՏԻ ՏԵՐԸ ԹԱՂԵՄ

ashtarak kat

Նորընտիր պատգամավորներից մեկը, որը բոլորովին անհայտնի անձ էր, ԱԺ-ի ճաշարանից գնելով «Աշտարակ-կաթ» միավորման արտադրած պաղպաղակը՝ ոսկե կուլոն շահեց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930