Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ՄԵԿԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է

Հունիս 11,1999 00:00
karen demirchyan

Արտաշես Գեղամյանը հայտարարել էր, թե «Միասնության» ծրագիրը բարի ցանկությունների ցանկ է, որում համակարգված մոտեցում չկա, անհեռանկարային ծրագիր է, հանրապետությանը տանելու է փակուղի։ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այդ հայտարարությունը, Կարեն Դեմիրճյանն ասաց. «Շատ նորմալ եմ վերաբերվում, քանի որ ամեն մարդ յուրովի է հասկանում իր կարդացածը, կարդացածից արած իր սեփական եզրակացություններն են»։ «Այսինքն, չե՞ք վիճարկում այդ գնահատականները» հարցին էլ պատասխանեց. «Ոչ, ես նորմալ եմ վերաբերվում նրա ընկալմա՛նը»։

ԴԵՄ Է, ԲԱՅՑ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ԵՆ

Serj Sargsyan

«Այգ» հեռուստաընկերության թղթակցուհու հարցին, թե արդյոք ՆԳ եւ ԱԱ նախարարությունները տարանջատվելո՞ւ են, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Երեւի։ Այո, ճիշտ է»։ «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե արդյոք իր հետ զրուցել կամ բանակցել են այդ մասին, արձագանքեց. «Ես ընտրություններում հաղթանակած կուսակցության ղեկավար չեմ, որ ինձ հետ բանակցություններ վարեն։ Ես պետական պաշտոնյա եմ, իսկ նրանց հետ չեն բանակցում»։ Ավելի վաղ «Առավոտի» հարցին, թե ինչպիսի՞ն է ՆԳ եւ ԱԱ-ի տարանջատման վերաբերյալ իր դիրքորոշումը, Սերժ Սարգսյանը պատասխանել էր. «Ես թիթեռ չեմ, որ ամեն երկու ամիսը մեկ իմ տեսակետը փոխեմ, իսկ իմ տեսակետը բոլորիդ է հայտնի»։

Կարդացեք նաեւ էջ 4։

ԻՍԿ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԿԶՈՂ Է

Ruben Gevorgyan

– Պարոն Գեւորգյան, ինչպե՞ս եք վերաբերվում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ասածին, թե սա պպզողների խորհրդարան է։

«Առավոտի» այս հարցին Դավիթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանը պատասխանեց. «Այդպիսի հայտարարություն անողները պարտության ցավի ներքո են նման բաներ ասում՝ որպես հոգու սփոփանք։ Իսկ փաստն ինքնին ասում է այն մասին, որ Բագրատյանն իր համախոհների հետ միասին կզողների շարքին է դասվել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930