Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳՆԵՑՐԻ՛Ք

Հունիս 10,1999 00:00
Karmen Davtyan

Երբ իշխանավորների ջղերն արդեն չեն դիմանում, երբ ազատ խոսքն ու անհատականությունները իրենց տեղում են եւ հիմնավոր փորձում են այս նեխող ճահճից բոլորիս ազատել՝ ճշմարիտ խոսքի ու ազատ մտքի փրկօղակներ նետելով, այդ ժամանակ «անհայտ տեղերից» հանկարծահաս հայտնվում են համապատասխան «կատարածուները» եւ «ի կատար ածում» օրենքի տառը։

Ծանոթ պատմություն՝ անծանոթ «կատարածուներով» այդպիսի մի լուսավոր օր էլ մեր խմբագրություն մտան՝ «օրենքի շրջանակներում» համակարգիչները բռնագրավեցին, մեր թեւերից բռնած դուրս շպրտեցին։

Իզո՛ւր։ Ժամանակն իրենց օգտին չաշխատեց, չի էլ աշխատելու. միտքը չի սպանվում։

Գալու է ժամանակը եւ՝ շատ շուտով «Օրագիրը» լույս է տեսնելու՝ նորեն իր ազատ խոսքով հավասարակշռելու շավղից անվերջ դուրս թռչող այս կյանքը։ Եվ հայոց մեջ երբեւէ հարգվելու է լրագրողը, լավ թերթն ու ազատ խոսելու իրավունքը։ Հը՞։

ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930