Չնայած այդ ընտրակարգի ակնառու հետեւանքներին «Առավոտը» նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին ուղղեց հետեւյալ հարցը. «Նախագահը բազմիցս արտահայտվել է հօգուտ մեծամասնական ընտրակարգի, փաստարկելով, որ բազմաթիվ են որեւէ կուսակցությունում չընդգրկված մտավորական անձինք, անհատները։ Արդյոք խոսքը Թարախ Գագոյի, Ալրաղացի Լյովի, Ծաղիկ Ռուբոյի, Խուճուճ Էդոյի, Լեդի Հակոբի, Սկուպոյ Վահանի, Նապոյի, Կարամելի Հարութի, Ճոյտի, Բոմոյի Բարիսի, Բեդնի Հակոբի, Լոբի Ալիկի, Զալատոյ Վրեժի, Ապարի, Լիսկայի, Բրականյեր Վարդգեսի մասի՞ն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանը նկատի ուներ միայն Ռոբերտ Ամիրխանյանին»։
Պրն Գաբրիելյանի պատասխանն էր. «ՀՀ նախագահը նշել է, որ իր կարծիքով, մեր հասարակությունը քաղաքականացված է, բայց կուսակցականացված չէ, եւ ընտրությունների անցկացման սկզբունքները որոշելիս այս հանգամանքը հնարավոր չէ հաշվի առնել։ Տեսականորեն, եթե անգամ համարենք, որ ձեր նշած անձինք արժանի չեն ԱԺ պատգամավորի մանդատին, համոզվա՞ծ եք արդյոք, որ մեծամասնական ընտրությունների բացառման եւ միայն համամասնական ընտրակարգի դեպքում նրանք չէին ընդգրկվի տարբեր կուսակցությունների ցուցակներում, կամ չէին միավորվի մի կուսակցության մեջ եւ հաղթանակ տանելով՝ չէին ընտրվի պատգամավոր։
Ինչ վերաբերում է այս կամ այն պատգամավորի մականվանը, ապա պարտադիր չէ, որ դրանք ճգրիտ բնութագրեն տվյալ անձին, եւ ընդհանրապես, մարդկանց մասին պետք է դատել նրանց արած կոնկրետ գործերով, ոչ թե որեւէ տարիքում ձեռք բերած մականվամբ։
Կարծում եմ, ժողովուրդը պետք է վերջապես ունենար ազատ ընտրության իրավունք ու հնարավորություն, եւ նրան այդ հնարավորությունը տրվեց»։
Կարդացեք նաև
Ա. Ի.