Հունիսի 8-ի «Առավոտի» «Դանակահարվել է վստահված անձ» հոդվածում վկայակոչված է ոմն Սամվել Հարությունյան, որին հոդվածագիր Ավետիս Բաբաջանյանը ներկայացրել է իբրեւ ՀՀՇ վարչության անդամ։ ՀՀՇ վարչությունից «Առավոտին» հայտնեցին, որ նշված անուն-ազգանունով մարդ ՀՀՇ վարչությունում գոյություն չունի։ Եվ երբեւէ Գյումրիի կազմակերպությունում այդ անուն-ազգանունով մարդ հաշվառման մեջ չի եղել։
ՎԱՏ ԼՈՒՐ
«Առավոտը» օրերս անդրադարձել էր Թումանյան 9, 11ա, 11 շենքերի բնակիչների բողոքներին այն մասին, որ ինչ-որ մարդիկ քաղաքապետարանի թույլտվությամբ սննդի խանութ են սկսել կառուցել, որը խանգարում է շենքերի բնակիչների անցուդարձին։
Կարդացեք նաև
Մեր անդրադարձից հետո խանութի տերերը գնացել են «բուլդոզերով» քանդելու նախատեսվող խանութի հատվածը, որտեղ նախկինում թերթի կրպակ էր տեղադրված։ Խանութի համար առայժմ մտադիր են քանդել հարկուկես նկուղ։ Քաղաքապետարանի ճարտարապետական շինարարության վերահսկողության վարչությունից շենքի բնակիչների ահազանգին պատասխանել են, թե խանութի տերերին ժամանակավոր (3 տարով) կոնստրուկտիվ փոքրիկ խանութի շինարարության իրավունք է ընդամենը տրված եւ նրանք իրավունք չունեն տարածքը այդչափ քանդել։ Խոստացել են մարդ ուղարկել, որը կարգելի քանդման պրոցեսը, սակայն դեռեւս քանդման գործընթացը շարունակվում է։