Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՄԱՐՁԱԿ ՄԱՐԴԸ

Հունիս 10,1999 00:00
Vazgen sargsyan

Ականատեսների վկայությամբ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Միասնության» դաշինքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ թիվ 14 ընտրատարածքի (ցավոք՝ արդեն նախկին) թեկնածու, թիվ 191 դպրոցի տնօրեն Վահան Հակոբյանը Վազգեն Սարգսյանին դեմ առ դեմ մեղադրել էր, որ նա նախ առաջին նախագահին «ծախեց», հիմա երկրորդին է «ծախում»։ «Եթե քո մակարադակին իջնեի՝ պետք է քեզ ապտակեի»,- արձագանքել էր պաշտպանության նախարարը։ Վահան Հակոբյանն առարկել էր, որ նա անչա՜փ պիտի բարձրանա՝ իր մակարդակին հասնելու համար։ Ի դեպ, նրա մասին է Վարդգես Պետրոսյանի «Գազո՞ն, թե՞ անտառ» հոդվածը։

ԱՅՍ ՃԱԿԱՏՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Aleqsan Harutyunyan

«Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Ալեքսան Հարությունյանն ի պատասխան այն հարցի, թե գլխավոր դատախազի փոփոխություն սպասվո՞ւմ է, ասել է. «Այդպիսի հարց չի քննարկվում»։

ԻՐԱՐ ՄԱՐԴԱՎԱՐԻ ՀՐԱԺԵՇՏ ԷԼ ՉՏՎԵՑԻՆ

AJ

Անփառունակ ավարտ ունեցավ այս Ազգային ժողովը՝ վերջին եռօրյայի վերջին նիստն անգամ չկայացավ։ Գրանցվել էին խորհրդանշական քանակի՝ 33 պատգամավորներ, ինչը խաչելու ժամանակի վերաբերյալ զուգահեռների տեղիք էր տալիս։

ՆՄԱՆ ԼՈՒՐԵՐՆ ԱՆՀՆԱՐ Է ՃՇՏԵԼ

danak

Դեռ նախընտրական շրջանում դանակահարվել, ծեծի ենթարկվել եւ այժմ հիվանդանոցում է Սեւանի «Հացամթերքների արտադրական միավորում» ԲԲԸ խորհրդի նախագահի տեղակալ Ռաֆիկ Սմբատյանի տղան։ Տարածված համոզում է, որ այս միջադեպի հետ առնչություն ուներ թիվ 44 ընտրատարածքում Ռաֆիկ Սմբատյանի հաջողակ մրցակից, Սեւանի ձկնաբուծական գործարանի նախագահ Ալեքսան Պողոսյանը՝ Լոբի Ալիկ մականունով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930