Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԲԱՂՎԵՔ ՍԵՔՍՈՎ

Հունիս 09,1999 00:00
sex

Գոնե շաբաթը մեկ անգամ

Բժշկագիտությունների պրոֆեսոր, ուրոլոգ-ուռուցքաբան «Էրոս» կլինիկայի մասնագետ Իգոր Ռուսակովն ասում է, որ գիտականորեն ապացուցված է, թե մահանալու ռիսկը երկու անգամ ավելի քիչ է հենց այն տղամարդկանց ու կանանց մոտ, ովքեր ունեն սեռական հարաբերություններ շաբաթական երկու անգամից ոչ պակաս։

Իսկ սեքսով պարբերաբար զբաղվելը ոչ միայն նպաստում է առողջության պահպանմանը, այլ նաեւ արյան մեջ կանխում է խոլեստերինի կուտակումը։ Եթե ձեզ տանջում է գլխացավը կամ «նվում» է սիրտը՝ լավագույն դեղամիջոցը ակտիվ սեռական կյանքն է։ Սեռական պահանջները չբավարարելու դեպքում առաջանում են բազմաթիվ հիվանդություններ։ Ներկայումս հրատապ են նաեւ բորբոքային եւ վարակիչ հիվանդությունները, որոնց հետեւանքով տղամարդկանց մոտ զարգանում է պրոստոտիտը, որը որոշակի տարիքում առաջացնում է ուռուցքային հիվանդություններ՝ միզուղիների ֆունկցիայի խախտում եւ երիկամների խցանում։ Կանանց մոտ՝ երիկամների խցանում, ալերգիա, հորմոնալ եւ այլ ֆունկցիաների խախտում։ Ըստ սեքսապաթոլոգների, եթե անձը սեռապես զարգացած է, ցանկալի է, որ գոնե շաբաթական մեկ անգամ զբաղվի սեքսով։ Թերեւս սեռական զարգացումից հետո սեքսուալ կյանքով ապրելը խնդիր չէ մյուս երկրների համար, բայց մեծ պրոբլեմ է Հայաստանում։ Բոլորս գիտենք, որ կա չգրված արգելակող օրենք ու թեպետ սեքսապաթոլոգները պնդում են, թե այն անհրաժեշտություն է, այնուամենայնիվ, անցկացրած հարցումից պարզ դարձավ, որ հայրենակիցներս նույնիսկ հասուն տարիքում խուսափում են սեքսից, մանավանդ իգական սեռի ներկայացուցիչները։ Ահա թե ինչ տոկոսային հարաբերության մեջ է գտնվում Հայաստանում սեքսուալ կյանքը։

Արական սեռի ներկայացուցիչները, որոնք չեն վարում սեքսուալ կյանք՝ բացատրում են, որ ոչ ժամանակ ունեն, ոչ փող, ոչ հավես։ Իսկ իգական սեռի ներկայացուցիչները վերը նշված երեք բաներն էլ ունեն, միայն թե խուսափում են շրջապատի ասեկոսեներից, ապագա սկեսուր ու սկեսրայրին տրվելիք բացատրություններից եւ նախնադարյան եզրակացություններից ու իրենց ժամանակակից համարող հնադարյան մտածելակերպով հայ տղաների ծուռ հայացքներից։

արական սեռ                                      տարիք                                  իգական սեռ

50%                                                   14-18                                        20%

40%                                                    18-25                                       30%

50%                                                   25-30                                        40% 

40%                                                   30-50                                        40%

20%                                                   50-70                                         10%

արական սեռ                                  բացատրություններ                  իգական սեռ

Կյանքի իմաստը սեքսն է             14-18                                            անկախության  ապացույց է

պահանջ կա                                   18-25                                            հավասար իրավունքների ապացույց

անհրաժեշտություն                      25-30                                           ցանկություն է

սովորություն                                  30-50                                           ընտանիքի պահպանման միջոց

զբաղմունք                                     50-70                                            –

ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930