Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ

Հունիս 09,1999 00:00
patasxan

Գեղարքունիքի մարզից

Սույն թվի հունիսի 4-ին Ձեր թերթի 9-րդ էջում զետեղել եք լրագրող Սուրեն Անտոնյանի բաց նամակը, որի կապակցությամբ հայտնում եմ հետեւյալը.

Տեղեկացնեմ, որ Գեղարքունիքի մարզի դատախազը, ի տարբերություն լրագրող Ս. Անտոնյանի, շատ գործ ունի անելու, եթե դրանում ուզում է նա համոզվել, կարող է ծանոթանալ նախկին հինգ շրջանների վարչական տարածքներում կատարված դեպքերի քանակությանը։ Իսկ ինչ վերաբերում է Գավառ քաղաքում կատարված ծառատունկին, ապա տեղեկացնում եմ, որ վերջին անգամ Դուք Գավառ քաղաքում եղել եք, ինչպես հայտնեցիք հեռախոսազրույցի ժամանակ («Առավոտին» է հղումն անում -խմբ.), 1984 թ. եւ ես Ձեզ առաջարկեցի գոնե մեկ անգամ այցելել Գավառ քաղաք եւ տեսնել քաղաքի ներկայիս վիճակը ու պատկերացում կազմել Գավառ քաղաքի մասին։ Գավառ քաղաքում ս.թ. ապրիլ ամսին քաղաքապետի նախաձեռնությամբ ծառատունկ կազմակերպվեց, համաձայն որի Նորադուզի անտառից պետք է հանվերին 3000 հատ մինչեւ 20 տարեկան եղեւնիներ եւ 12000 հատ «Ակացիա» տեսակի ծառեր ու տնկվեին Գավառ քաղաքում։

Մարզի դատախազությունում այդ ահազանգը ստանալուն պես համապատասխան մասնագետների միջոցով պարզվեց, որ այդ տարիքի եղեւնիներ հանելը եւ նորից տնկելը չի կարելի, քանի որ այն կչորանա, եւ մեր կողմից արգելվեց անտառի այդ բնույթի ավերումը, իսկ մինչ այդ տնկված եղեւնիների պատկերը լուսանկարներով ներկայացվում է Ձեզ։

Նամակի հեղինակ Ս. Անտոնյանը կարծել է, թե դատախազի առանձնատուն է կառուցվում, որի վերաբերյալ թերթում մրցույթ է հայտարարվել, չի ըմբռնել, որ Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզի դատախազությանը վարչական շենք է տրամադրվել, որի վերանորոգման համար մրցույթ է հայտարարվել, առանց որի ներկայիս օրենսդրությամբ հնարավոր չէ իրականացնել շինարարական աշխատանքներ։

Ինչ վերաբերում է իմ կողմից հնարավոր ապացույցներ պահանջելուն, ճիշտ է նկատել նամակի հեղինակը, քանի որ ես չեմ հավասարվում նրան, անհիմն հերյուրանքներ հրապարակելով մամուլում։

Կից ներկայացնում եմ Գավառի ավերված փողոցներում տնկված ու ներկայումս չորացած եղեւնիների լուսանկարները եւ մասնագետի կողմից տրված ակտը։

Ս. Ա. ՊԱՐՍԱՄՅԱՆ

Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930