Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԶԱՎԱԿՆԵՐԸ

Հունիս 09,1999 00:00
oek

«Օրինաց երկիր» կուսակցությունը Վանաձորից բացի տարածքային կազմակերպություն ունի նաեւ Լոռու մարզի մեկ այլ քաղաքում՝ Սպիտակում, իր տարածաշրջանային գյուղերով։ Տարածքային կազմակերպությունը, որը ստեղծվել է 1,5 ամիս առաջ, ունի 700 անդամ։

Կուսակցության անդամների մեջ կան մանկավարժներ, բուժաշխատողներ, գործազուրկներ։ Այն հարցին, թե ինչն է դեպի այդ կուսակցություն մղվելու բուռն ցանկության պատճառը, տարածքային կազմակերպության նախագահն ասաց, որ աղետի գոտու բնակիչները օրենքների հանդեպ հավատով են տրամադրված, իսկ այն հարցին ի պատասխան, թե հատկապես ի՞նչ է արվում կազմակերպության կողմից օրինականության ապահովման նպատակով, նշվեց, որ 1,5 ամիսը դեռեւս քիչ ժամանակ է այդ ուղղության լիարժեք գործունեության համար։ Առայժմ մեզ չհաջողվեց տվյալներ իմանալ «Օրինաց երկիր» կուսակցության Վանաձորի մասնաճյուղի գործունեության վերաբերյալ։

Մամուլից հայտնի է միայն, որ Վանաձորի տարածքային կազմակերպության նախագահը կուսակցության ցուցակներով ներկայացվել է որպես պատգամավորության թեկնածու եւ նույնիսկ կարծիք կա, թե ավելի ուշ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նա կառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու։ Մի լոռեցի նույնիսկ համոզված պնդում էր, որ առաջիկայում քաղաքապետերը անպայմանորեն պետք է «Օրինաց երկրի» անդամ լինեն։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930