Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆՈՐԸՆԾԱ ՎԱՐՉԱՊԵՏԻ

Հունիս 09,1999 00:00
gitutyun

Որոշ ժամանակ անց պատմության մեջ գալիս է մի պահ, երբ այն իդեալը, որին պետք է ձգտել, դառնում է կամ անհասանելի, կամ էլ՝ նույնիսկ անցանկալի, եւ նրան փոխարինում է ակտիվ զանգվածի իդեալը՝ գալիս է գորշության ժամանակաշրջանը: Զանգվածի այդ իդեալը չափազանց պարզ է. եղիր մեզ նման, վեր-վեր չթռնես, չփորձես ուրիշներից բարձր լինել: Իսկ եթե դու, ի դժբախտություն քեզ, տաղանդավոր ես, թաքցրու քո տաղանդը: Եվ ահա Հռոմում, լեգեոներների միջավայրում սկսում են սպանել իրենց հրամանատարներին այն բանի համար, որ նրանք ստիպում էին ենթականերին կարգապահություն պահպանել եւ արիաբար կռվել: Այդ լեգեոներները արիաբար կռվել գիտեին, բայց չէին ուզում, որ իրենց հրաման տային, իրենց ղեկավարեին: Նրանք կարծում էին, որ իրենցից ամեն մեկը կարող է լինել թե՛ կայսր, թե՛ կոնսուլ, թե՛ ցենտուրիոն: Ահա Պողոսը, ահա Պետրոսը՝ իսկ ինչո՞ւ ոչ ինքը: Շատ էլ լավ տղա է, երեկ հետը մի թունդ խմել եմ՝ եկեք նրան դարձնենք:

Արդյունքում՝ արտագաղթ, բնակչության կրճատում, համակարգի դիմադրողականության անկում: Համակարգի ներսում կատարյալ անկարգություն է տիրում: Քանի որ տնտեսական բնականոն զարգացումն այլեւս հնարավոր չէ, դիմում են բռնագրավմանը: Հարուստներին սկսում են ժողովրդի թշնամի կոչել, նրանց գլխատում են, բռնագրավում են գույքը, այն շատ արագ վատնում եւ գիշերն անցնում են հաջորդին:

ԼԵՎ ԳՈՒՄԻԼՅՈՎ,

1990 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930